34 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ 1 շաբաթվա ընթացքում․ Կառավարությունը հերթական արտոնությունները տվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում հերթական հարկային արտոնությունները տվեց մի շարք ընկերությունների․ մասնավորապես մաքսատուրքից ազատման արտոնություն ստացավ գործարար Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝  20 միլիարդ 70 մլն դրամի ներդրման դիմաց՝ 804 մլն դրամի չափով։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատման հարկային արտոնություն ստացավ նաև «ԳՈԼԴ ՔԱՓ» ՍՊԸ-ն, որ զբաղվում է պլաստմասսայե խցանների արտադրությամբ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 4,622,041,000 ՀՀ դրամի ներդրում, որից 220 մլն ՀՀ դրամն արդեն իրականացվել է հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 23 նոր աշխատատեղ (որից  5-ը արդեն ստեղծվել է)՝ 160,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.7 մլրդ ՀՀ դրամ, որից 3 մլրդ 990 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 140 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵՏՄ անդամ այլ երկրների տարածքում, 570 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է  4,141,057,500 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 269,168,738 ՀՀ դրամ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ հարկային արտոնություն ստացավ  նաև «ԶԵՆՆԻ» ՍՊԸ-ն, որն զբաղվում է կոշիկի և կաշվե իրերի արտադրությամբ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 440 մլն ՀՀ դրամի ներդրում, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 101 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 10 նոր աշխատատեղ` 120,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 950 մլն ՀՀ դրամ, որից 900 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 50 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵՏՄ անդամ այլ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 394,845,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 20,094,400 ՀՀ դրամ:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ նախորդ նիստում անդրադարձել են 10 միլիարդ դրամի, իսկ այս նիստում՝ 24 միլիարդ դրամի ներդրումային ծրագրի։

«Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում անդրադարձել ենք մոտ 34 միլիարդ դրամի ներդրումային ծրագրի ու կոնկրետ որոշում ենք կայացրել»,- նկատեց գործադիրի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան