Արսեն Թորոսյանն այցելել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն` ծանոթանալու ծառայություններին, բարեփոխումներին և գործունեությանը: Այս  մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նախարարի խոսքով՝ «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի սրտաբանության օրրանը: Այնտեղ Իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաների և մեծահասակների համար։ Կենտրոնում գործում է առիթմոլոգիական կլինիկա, որն ապահովում է բարձր տեխնոլոգիական ամբողջ օղակը՝ իր մեջ  ներառելով ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայություները:

Բժշկական կենտրոնը համագործակցում է նաև սրտանոթային հիվանդությունների նեղ մասնագիտական ծառայություներ մատուցող արտերկրի բժիշկների հետ, որոնք յուրաքանչյուր այցի ընթացքում կատարում են շուրջ 30 վիրահատություն:

Նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սրտի հիվանդությունների բուժման ոլորտում գրանցվել են զգալի փոփոխություններ։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ միակ խնդիրը կենտրոնում թողունակությունն է, այսինքն՝ հիվանդները գալիս են, սակայն սպասարկելու տեղ չի լինում:

«Մենք տեղեկացանք, որ քաղաքապետարանը հավելյալ 70 մլն դրամ բյուջե է տրամադրել այս տարի քաղաքային բյուջեից, որպեսզի վերանորոգում կատարվի և ընդլայնվի ծառայությունների մատուցման վայրերը, հզորությունները»,- ասել է նախարարը:

Արսեն Թորոսյան նշել է, որ հետագայում նոր մասնաշենք կառուցելու մտքեր կան, որպեսզի կենտրոնը կարողանա ավելի մեծ թվով ստացիոնար հիվանդների ընդունե;

Առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի հետ 2019 թվականի տարեսզբին կնքվել է 941 միլիոն դրամի պետական պատվերի պայմանագիր, որն հետագայում ավելացվել է շուրջ 800 միլիոն դրամով։ Տվյալ պահին առողջապահության նախարարության և կազմակերպության միջև կնքված պետական պատվերի ծառայությունների մատուցման պայմանագրային գումարը 2019 թվականի համար կազմում է 1,74 մլրդ դրամ։