Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից․ իրավական վերլուծություն

Լուրեր

15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատի կամավորները թարգմանել են չեխ իրավագետ Մարտին Մադեյի վերլուծությունը՝ կապված Լիդիանի կողմից ներդրումային արբիտրաժ դիմելու հետ։

«Այն բանից հետո, երբ 2018թ․ հուլիսից ի վեր տեղի բնակիչները, առանց կառավարության միջամտության, շրջափակեցին դեպի Ամուլսար տանող ճանապարհները և խոչընդոտեցին Լիդիան Ինթերնեշընըլ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Լիդիան Ինթերնեշնլ) հանքարդյունաբերական գործունեությունը, 2019թ․ մարտի 11-ին վերջինս հայտարարեց, որ իր դուստր ընկերությունների՝ Lydian U.K. Corporation Limited-ի  (Լիդիան Մեծ Բրիտանիա) և Lydian Canada Ventures Corporation-ի (Լիդիան Կանադա) միջոցով պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՀՀ կառավարությանը վեճի առկայության մասին: Այսպիսով, Լիդիանը հայտարարեց Հայաստանին դատի տալու իր մտադրության մասին, եթե Հայաստանը չկատարեր Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ երկկողմ ներդրումային համաձայնագրերով ենթադրվող իր պարտավորությունները:

Սույն հոդվածի նպատակն է վերլուծել «Լիդիան Մեծ Բրիտանիա» և «Լիդիան Կանադա» ընկերությունների հնարավոր հայցերի բնույթը:

 

  1. Լիդիան Ինթերնեշնլի՝ ներդրումային պայմանագրերով ընդդատություն ապահովելու սխեման

Սկսենք փաստերից․ Լիդիան Ինթերնեշնլը գրանցվել է Ալբերտայում (Կանադա) 2006թ․։ Մեկ տարի անց, ընկերությունը տեղափոխվել է «հարկային դրախտ» հանդիսացող Ջերսի` Նորմանդյան կղզիներ (Jersey in the Channel Islands)։ Ընկերությունն, իր մասնաճյուղերով, գրասենյակներ ունի Երևանում (Հայաստան) և ԱՄՆ Կոլորադո նահանգի Գրինվուդ Վիլիջում. վերջինս, ենթադրաբար, ամերիկյան ներդրողներին ներգրավելու համար է ստեղծվել։ Իրականում, նրա բաժնետոմսերի 56.35%-ը ներկայումս գտնվում են ներդրումներ կառավարող երեք խոշոր ընկերությունների ենթակայության ներքո՝ RCF Management LLC, Orion Resource Partners և Franklin Advisers, որոնք բոլորն էլ գործում են ԱՄՆ-ում։

2018թ․ օգոստոսին Լիդիան Ինթերնեշնլը հիմնադրել է երկու դուստր ձեռնարկություն՝ մեկը Մեծ Բրիտանիայում, մյուսը՝ Կանադայում, որոնց սեփականատերն ամբողջությամբ՝ 100% մասնաբաժնով, հենց ինքն է՝ Լիդիան Ինթերնեշնըլը։ Այնպես է ստացվել, որ Մեծ Բրիտանիան և Կանադան այն եզակի երկրներից են, որոնց հետ Հայաստանն ունի երկկողմ ներդրումային համաձայնագրեր, որոնց մեջ, սակայն, հանքարդյունաբերական գործունեության համար բացառություններ նախատեսված չեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիդիան Ինթերնեշնլ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում եւ Վրաստանում, նոր ընկերություններ հիմնելու այլ ակնհայտ պատճառ, քան միջազգային արբիտրաժի ընդդատությունն ապահովելու շարժառիթն է, չկա։ Նմանօրինակ վարքը, սակայն, հստակորեն խախտում է միջազգային արբիտրաժի ընթացակարգային կանոնները:

Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը (ՆՎԼՄԿ) «Phoenix Action Ltd.-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության» գործում (Ic sin գործ N. Aiss/06/5, Award, 15 2009թ․ ապրիլ) գտել է, որ ՆՎԼՄԿ-ի ընդդատությունը չի գործում, եթե հայցվորը ստեղծում է իրավական պատրանք՝ միջազգային արբիտրաժային ընթացակարգի հասանելիությունն ապահովելու համար, որն ի սկզբանե չի ունեցել»: Ինչպես Լիդիան Ինթերնեշնլը, տվյալ դեպքում Phoenix Action Ltd-ն նույնպես փորձել էր շրջանցել դատավարական ընթացակարգի կանոնները` շինծու գործունեություն ցույց տալու միջոցով, սակայն չէր հասել հաջողության:

Ֆինեքս-ի (Phoenix Award) գործով ընդունված որոշումը մեջբերվել է «Մոբիլ Քորփորեյշընը և մյուսները ընդդեմ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության» գործում, որտեղ ՆՎԼՄԿ-ն հրաժարվել է լսել ներդրումների հետ կապված մի շարք վեճեր, որոնք նախորդել էին հայցվորների կորպորատիվ վերակազմավորումներին` իրականացված Նիդեռլանդների և Վենեսուելայի միջև կնքված փոխադարձ ներդրումային համաձայնագրի պաշտպանությունից օգտվելու նպատակով:[1]

Ներդրումային համաձայնագրի հիմքով գործող դատարանը, հետևաբար, չի ունենա  ratione temporis ընդդատություն, երբ ներդրումային համաձայնագրով չպաշտպանված ներդրողը վերակազմավորում է իր ներդրումը, որպեսզի ընկնի պաշտպանության շրջանակի մեջ այն տարեթվից հետո, երբ տեղի է ունեցել ընդունող պետության հետ վեճ հանդիսացող գործողությունը[2]: Լիդիան Ինթերնեշնլի դեպքն է՛լ ավելի պարզորոշ է, քանի որ նրա դուստր ընկերությունները նույնիսկ չեն փորձել ձևացնել, որ ներդրում են արել Հայաստանում:

Այս վերլուծությունը եզրակացնում է, որ Լիդիան Ինթերնեշընըլի գործողությունը կձախողվի արդեն իսկ ընթացակարգային հիմունքներով: Ստորև կներկայացնեմ, որ բովանդակային հիմքով նույնպես նման հայցը ենթակա է ծախողման։

 

  1. Լիդիան ինթերնեշնլի ներդրումները ներդրումային համաձայնագրերով պաշտպանության ներքո չեն գտնվում

Ինչպես վկայում են հրապարակված փորձագիտական ուսումնասիրությունները, Ամուլսարում հանքի շահագործումը, նույնիսկ ժամանակակից կանխարգելիչ և մեղմացուցիչ միջոցառումների իրականացմամբ, իրենից նշանակալի ռիսկ է ներկայացնում բնական միջավայրի և տեղի բնակչության առողջության համար։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ Հայաստանը մի շարք միջազգային պայմանագրեր/կոնվենցիաներ է ստորագրել՝ պարտավորվելով պաշտպանել մարդու իրավունքներ (օրինակ՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի շրջանակներում), պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունը (Կենսաբազմազանության մասին կոնվենցիա, Բեռնի կոնվենցիա) և այլն։

Այժմ, եթե Հայաստանի կառավարությունն ինքն է որոշում իր քաղաքացիներին ու բնության ժառանգությունը վտանգել հանքարդյունաբերական գործունեության պատճառով, միջազգային կոնվենցիաների համապատասխան մարմինները կարող են դա համարել իբրև միջազգային իրավունքի խախտում, որի հիմքով պետությունը կարող է ենթակա լինել տույժերի և իրավական ու քաղաքական պատասխանատվության այլ տեսակների։

Այդուհանդերձ, պետության սուվերեն իրավունքը կլինի շարունակել հանքարդյունաբերական գործունեությունը։

Լիդիան Ինթերնեշնլը չունի՛ նման արտոնություն։ Համաձայն Կանադայի և Հայաստանի միջև կնքված ներդրումային երկկողմ համաձայնագրի Հոդված 1 (f) կետի, « «ներդրում» է համարվում երրորդ պետության ներդրողի միջոցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետվող կամ վերահսկվող ցանկացած տեսակի ակտիվ […] վերջինիս օրենսդրության համաձայն»։ Սրանից հետևում է, որ Լիդիան Ինթերնեշնլի ներդրումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 5-ի՝ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի անօտարելի մասն են կազմում։ Լիդիան Ինթերնեշնլը (դրա ընկերությունները Միացյալ Թագավորությունում կամ Կանադայում) չեն կարող Հայաստանի դեմ պահանջներ ներկայացնել զուտ այն պատճառով, որ նրանց գործունեությունը խախտել է Հայաստանի բնակիչների իրավունքները և Հայաստանի միջազգային պարտավորություններով պաշտպանության ներքո այլ արժեքներ։ Ի վերջո, չկա ո՛չ տրամաբանական, ո՛չ էլ իրավական պատճառ պնդելու, թե Հայաստանի Հանրապետությունը կամ իր քաղաքացիները պետք է սպասեն, որ Լիդիան Ինթերնեշնլը հանքարդյունաբերական գործունեությամբ վերը նշված վնասը հասցնի և միայն դրանից հետո հիշեն, որ Հայաստանն ունի միջամտելու պարտականություն։

Որպես եզրահանգում,  ինչպես նկարագրվեց վերը, ներկա հանգամանքներում Լիդիան ՄԹ և Լիդիան Կանադական ընկերությունների կողմից Կանադայի և ՄԹ հետ կնքված ներդրումային համաձայնագրերի շրջանակներում արբիտրաժային հայցերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ․

  1. Ներդրումային վեճերի լուծման կենտրոնը (ներդրումային արբիտրաժը) չի ունենա ընդդատություն այն դեպքում, երբ ներդրողը չարաշահում է միջազգային արբիտրաժը, որպեսզի պաշտպանի իր ներդրումները՝ արհեստականորեն երրորդ երկրներում դուստր ընկերություններ գրանցելով, և
  2. Հայաստանի Հանրապետությունն ամեն դեպքում չունի պարտավորություն պաշտպանելու Լիդիան Ինթերնեշնլի, Լիդիան Կանադայի կամ Լիդիան ՄԹ-ի ներդրումները, եթե նման ներդրումները խախտում են Հայաստանի օրենսդրությունը, ներառյալ միջազգային պայմանագրերը, որոնք այդ օրենսդրության մասն են կազմում»: