«Յուրացրած փողերը վերադարձնելը կարող է դիտարկվել մեղմացուցիչ հանգամանք»․ Տարոն Սիմոնյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 11:28
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխել
04.02.2026 | 11:26
Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
04.02.2026 | 11:26
Էլինա Ավանեսյանը պարտվել է Ալիսիա Պարկսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
04.02.2026 | 09:13
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը

-Ազգային անվտանգությունը քիչ առաջ հայտարարեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու իր որոշման մասին։ Ինչու՞, ըստ Ձեզ, հիմա։

-Շատ դժվար է ասել, թե ինչու հիմա։ Մենք ակնկալում էինք, որ նրանք, ովքեր նախկինում ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների, այդ թվում՝ գործող վարչապետի կողմից, բազմիցս մեղադրվել են առերևույթ հանցագործությունների կատարման համար, հատկապես՝ կոռուպցիոն հանցագործությունների կատարման, նոր-նոր է սկսել նրանց նկատմամբ հետաքրքրություն դրսևորվել։ Կարծում եմ, որ սա վաղուցվանից պետք է դրսևորվեր, հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի, որ նախկինում հանցագործության մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված անձինք, որոնք պետական պաշտոնյաներ են եղել, նրանց նկատմամբ պետք է առնվազն քրեական հետաքրքրություն առաջանար քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից։ Եվ միայն դրանից հետո, եթե մարդիկ անմեղ են, կփարատվեն կասկածները, իսկ եթե մեղավոր են, համապատասխան պատասխանատվության կենթարկվեն։ Ինչո՞ւ հենց հիմա, երևի էս հարցը պետք է ուղղեք իշխանությանը։

-Կարելի՞ է ԱԱԾ-ի այս օպերացիան համարել Ամուլսարից հասարակության ուշադրությունը շեղելու միջոց։

-Որպես ընդդիմադիր կարող եմ էդպիսի բաներ ընդգծել, բայց բոլոր դեպքերում չեմ ուզում հավատալ, որ մեր քաղաքական իշխանությունն անկեղծ չէ իր ժողովրդի հետ։ Եվ ամեն դեպքում, երբ սկսվում է հասարակական հուզումներ առաջանալ կոնկրետ ինչ-որ քաղաքական իրադարձությունների հետ կապված, այդ հասարակական հուզումները շեղելու նպատակով առաջ է բերվում մեկ այլ խնդիր և փորձվում է այդ խնդրով թուլացնել հասարակության վերաբերմունքը նախկինում առաջացած խնդիրների նկատմամբ։ Սա անկեղծ չէ և չեմ ուզում, որ մեր իշխանությունը, համենայնդեպս, նման վարքագիծ դրսևորի և չեմ էլ ուզում հավատալ։ Եթե այսպես շարունակվի, և եթե էն հիմնական սոցիալական, քաղաքական կամ հիմնական խնդիրները թողած մենք զբաղվենք նախկինների դեմ պայքարով որպես  հասարակության մոտ հնարավոր հուզումները զսպելու միջոց, բնականաբար, մենք սրա մասին պետք է բարձրաձայնենք և ասենք, որ բավական է։ Բավական է նման վարքագիծ դրսևորելը, զբաղվեք խնդիրների լուծմամբ։

-Ձեր կարծիքով ինչո՞ւ Գագիկ Խաչատրյանը Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի նման չփախավ Ռուսաստան։

-Էնպիսի հարցեր եք տալիս, որոնք քրեական հետապնդման ընթացքում պետք է բացահայտվեին։ Շատ դժվար է քաղաքական համատեքստում փորձել դրանց պարզաբանում տալ։ Ես հիմա ունեմ շատ-շատ հարցեր, որոնց պատասխաններն ինքս չգիտեմ։ Եվ, բնականաբար, էստեղ վերլուծություն անելը շատ սխալ կլինի։ Ինչու նախկին պաշտոնատար անձինք ժամանակին հասցրեցին փախչել Հայաստանից, և մենք չենք կարողանում նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, իսկ մյուսներին կարողացանք էստեղ իրականացնել, սա կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ։ Կարող է համաձայնության արդյունք լինել, կարող է անփութության արդյունք լինել, տարբեր բացատրություններ կլինեն։ Հասկանանք ինչպե՞ս է ընթանում քրեական գործը, եթե իհարկե այդպիսին կլինի, նոր դրանից հետո անցնենք մեկնաբանություններին։

-Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման համար․․․

-Չկա մեղադրանք․․․

-Մեղադրանք չկա որպես էդպիսին, ԱԱԾ տնօրենն ասաց, թե ինչի հիման վրա են ստուգումներ սկսել նրա օբյեկտներում։ Ենթադրենք ֆինանսական էն խոշոր վատնումները, որոնք ինքը թույլ է տվել, փորձի վերականգնել պարոն Խաչատրյանը, հնարավո՞ր է մեղադրանքը դադարեցվի։

-Չէ, ամեն դեպքում Քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմեր կան, որտեղ, իհարկե, յուրացրած փողերը վերադարձնելը կարող է դիտարկվել մեղմացուցիչ հանգամանք։ Բայց դա հանցագործությունը բացառող հանգամանք չէ։ Այսինքն, անձը ամեն դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության, բայց որոշակի մեղմացուցիչ հանգամանքներով։ Եթե այդ գումարը վերադարձնի։ Այլ բան է, որ քաղաքական պայմանավորվածություն առաջ գա և պայմանավորվի քաղաքական իշխանությունը նախկինում հանցագործություն կատարած անձանց հետ, որ եթե այսքան գումար վերադարձնեք, մենք ձեր նկատմամբ քրեական հետապնդում չենք իրականացնի։ Բայց սա քրեական օրենսգրքի խախտում է։ Ուղղակիորեն։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրմասները՝ տեսանյութում: