Գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում է. պատկան մարմինները վայելում են, չեն աշխատում․ Հրաչ Բերբերյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում բռնկվող հրդեհները հնարավոր էր կանխարգելել, իսկ դրա համար նախապես աշխատանք պետք է տարվեր մարզպետարանների կողմից. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Մարզպետարանները պետք է հետևողական լինեին, չորացած խոտը ժամանակին պետք է հնձվեր, բնականաբար, հրդեհների քանակը պակաս կլիներ: Իրենք ուղղակի չեն հասկանում, թե որտեղ են աշխատում կամ երևի եկել են պարգևներ ստանալու համար: Ոնց որ հանրապետությունում է վիճակը, այնպես էլ հրդեհների վիճակն է»,- նկատեց Բերբերյանը։

Վերջինիս խոսքով՝  պատկան մարմինները պարզպես չեն աշխատում, եկել են վայելելու, իսկ այդ վայելքը կարող է կարճ տևել։

Հրդեհներից բացի «Ագրարագյուղացիական միավորում»  ՀԿ-ի նախագահը խոսեց նաև անասնակերի թանկացման մասին՝  նշելով, որ նախորդ տարվա համեմատ այն թանկացել է երկու անգամ։

«Գյուղատնտեսությունն այսօր բարձիթողի վիճակում է, մի նախարարություն ունեինք, էդ էլ փակեցին, մինչև ե՞րբ կարելի է էսպես շարունակել։ Գյուղատնտեսական խնդիրները սրվել  են։ Ապրանքի մթերման ծավալները նվազել են, միայն դեղձն է, որ այս տարի լավ բերք է տվել։ Խաղողի մթերումը պակասել է 30 տոկոսով, ծիրանը նույնպես պակաս է, իսկ բանջարեղենը նույնն է, ինչ անցյալ տարի։ Գարնանը կունենանք 500 դրամանոց կարտոֆիլ»,- նշեց նա։

Աղավնի Սուքիասյան