ԱԺ-ում քննարկվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ծրագրերը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ խորհրդարանից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ, օգոստոսի 26-ին հրավիրած նիստում քննության է առել «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով մայրաքաղաքի, համայնքների ու ջրային տնտեսության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուն նշել է, որ բնագավառին 2020-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 1 միլիարդ 464 միլիոն դրամ: Գումարի հիմնական բաղադրիչը աշխատավարձի ֆոնդն է՝ 48 միլիոն դրամ կհատկացվի ոլորտի աշխատակիցների վերապատրաստման համար: Մարզպետարաններից կվերապատրաստվեն 75 հոգի, նախատեսվել է 8միլիոն 700 հազար դրամ: Մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է որոշակիացնել վերապատրաստման գործընթացը եւ գումար նախատեսել միայն վերապատրաստման կարիք ունեցողների համար:

Մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց իրականացման համար գումարներ կհատկացնեն Համաշխարհային եւ Ասիական զարգացման բանկերն ու Եվրոպական միությունը: Կնորոգվեն եւ կասֆալտապատվեն միջհամայնքային ճանապարհները: Բյուջետային հատկացումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է ճանապարհների կառավարման միջգերատեսչական խորհուրդ, մշակվել եւ ընդունվել է հիմնանորոգվող ճանապարհների առաջնահերթության որոշման կարգը, ներդրվել են ավելի երկար երաշխիքային սպասարկման համակարգ եւ ապահովագրական մեխանիզմներ, մշակվել է տրանսպորտային միջոցների առավելագույն քաշի սահմանափակման մեխանիզմ, ուժեղացվել է հսկողությունը կապալառուների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ գնման մրցույթների գործընթացի նկատմամբ:

Նշվել է, որ կապահովվի 46 դպրոցների սեյսմակայունությունը: 2020-ի տարեվերջին շահագործման կհանձնվի 2 նոր դպրոց: Նոյեմբերյանում եւ Կողբ համայնքում կկառուցվեն արեւային էլեկտրակայաններ՝ 220 կիլովատ հզորությամբ:

Երեւանի քաղաքապետարանը կիրականացնի 5 ծրագրեր. ֆինանսապես կաջակցեն միջազգային կազմակերպությունները: «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 85 միլիոն դրամ: Նուբարաշենի աղբավայրին կից կկառուցվի նորը: Հին երկու աղբավայրերը կփակվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Կարդիականցվի 28 փողոցի լուսավորության ցանցը:

Ջրային տնտեսությունը  նույնպես կիրականացնի մի շարք ծրագրեր: «Ջրառ» ՓԲԸ-ին կհատկացվի 350 միլիոն դրամ:

Քննարկման ընթացքում պատգամավորները մատնանշել են որոշ ծրագերի արդյունավետության ցուցանիշների թերի լինելն ու առաջարկել խորհրդարանի եւ Ֆինանսների նախարարության մասնագետների աջակցությամբ շտկել դրանք»,- ասված է հաղորդագրությունում: