Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը. ԱՄՆ-ի հայաշատ նահանգներն ու դեմոկրատ կամ հանրապետական թեկնածուների գրանցած արդյունքները

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը (ԱՀՀԿ) «Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը» վերտառությամբ վերլուծական հոդված է հրապարակել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում հայազգի բնակչության քվեի կարևորությանն այդ երկրի նախագահական ընտրություններում՝ ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբերին նախանշված քվեարկությանը՝ մասնավորապես: Աղյուսակի միջոցով ներկայացվում է նաև հայահոծ նահանգներում 1992 թվականից ի վեր ԱՄՆ նախագահի թեկնածուների ստացած աջակցության պատկերը:

Կենտրոնի հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է.

«ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընտրություն զուգորդվում է ԱՄՆ քարտեզի կապույտ և կարմիր գունավորմամբ: Քարտեզի նման գունավորումը նոր երևույթ չէ, սակայն նախկինում գույների կիրառումը հստակ չէր, և դրանք իրենց ներկայիս կարևորությունն ու լայն կիրառումը ստացել են առավելապես 2000թ. նախագահական ընտրություններից հետո։ Ներկայում կարմիր նահանգներն ասոցացվում են Հանրապետականների, իսկ կապույտ նահանգները՝ Դեմոկրատների հետ։ Այնուամենայնիվ, կան նահանգներ, որոնք կայուն չեն իրենց ընտրության մեջ և մի ընտրության ժամանակ կարող են քվեարկել Հանրապետականների օգտին, իսկ հաջորդին՝ Դեմոկրատների (փոփոխական նահանգներ – Swing states):

Ավանդաբար, կապույտ նահանգների թվում են Կալիֆորնիան, Քընեքթիքութը, Հավային, Իլինոյսը, Մասաչուսեթսը, Նյու Ջերսին, Նյու Յորքը և այլն։ Կարմիր նահանգների թվում են Ալաբաման, Թեխասը, Ջորջիան, Մոնտանան, Արիզոնան և այլն։ Փոփոխական նահանգների շարքում են Կոլորադոն, Ֆլորիդան, Այովան, Միչիգանը, Մինեսոտան, Օհայոն, Նևադան, Նյու Հեմփշիրը և այլն։

Որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներին անհրաժեշտ են հայկական ձայները, պետք է հասկանանք, թե հիմնականում որտեղ է գտնվում ԱՄՆ-ում բնակվող հայկական համայնքը նահանգների այս կապույտ-կարմիր բաժանման մեջ։

Տարբեր աղբյուրներ տարբեր թվերով են ներկայացնում ԱՄՆ-ում հայկական բնակչության թիվը։ ԱՄՆ Մարդահամարի Բյուրոյի (Census Bureau) 2017թ. Ամերիկայի համայնքային հարցման (American Community Survey) մեկ տարվա հաշվարկների համաձայն (ամենամյա հարցումն իրականացվում է ընտրված 3.5 միլիոն հասցեներում)՝ ԱՄՆ-ում հայ բնակչության թիվը կազմում է 485.970 (+/- 18.396): Այնուամենայնիվ, մի շարք հայկական աղբյուրներ պնդում են, որ այնտեղ հայ բնակչության թիվը 1.2 միլիոն է՝ ընդհուպ հասնելով մինչև 2 միլիոնի։

Ամերիկայի համայնքային հարցման մեջ հայ բնակչության նման քիչ թվի ներկայացման ամենահավանական տարբերակն այն է, որ ԱՄՆ-ում առավել համընդգրկուն՝ տասը տարին մեկ իրականացվող մարդահամարի հարցումներն իրենց մեջ չեն ներառում որոշ էթնիկ խմբերի անվանումներ որպես կատեգորիա, այդ թվում՝ «Հայերի»։ Թեև նախատեսվում էր սպասվելիք մարդահամարում ընդգրկել «մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան» կատեգորիան, որը հնարավորություն կտար ընտրել «Հայ» տարբերակը որպես ազգություն և առավել համապարփակ և հավաստի ժողովրդագրական վիճակագրություն կազմել, այնուամենայնիվ, Մարդահամարի Բյուրոն 2018թ. հունվարին հայտարարեց, որ կշարունակի մարդահամար իրականացնել այն նույն հարցաթերթիկների ձևաչափով, որով առաջնորդվել են 2010թ. մարդահամարի ժամանակ՝ բացառելով առավել մանրամասն դասակարգման հնարավորությունը։

Եվ այս անգամ նույնպես հայկական ծագում ունեցող մարդիկ, ամենայն հավանականությամբ, կընտրեն «Սպիտակ» կատեգորիան՝ առանց իրենց ազգությունն ընտրելու հնարավորության։ Այնուամենայնիվ, քանի որ ԱՄՆ-ում հայ բնակչության թվի հետ կապված միակ պաշտոնական տվյալն Մարդահամարի Բյուրոյի Ամերիկայի համայնքային հարցումն է, սույն հետազոտությունը կհիմնվի այս հարցման տրամադրած տվյալների վրա։

ԱՄՆ ամենահայաշատ 5 նահանգներն են Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքը, Նյու Ջերսին, Միչիգանը և Ֆլորիդան։ Սակայն, եթե հաշվի ենք առնում տվյալ նահանգների ողջ բնակչության թիվը, տեսնում ենք, որ հայերը կազմում են ողջ բնակչության շատ փոքր հատվածը։ Մասնավորապես, ստանում ենք նման պատկեր. Կալիֆորնիա՝ 0.5%, Մասաչուսեթս՝ 0.4%, Նյու Յորք՝ 0.28%, Նյու Ջերսի՝ 0.19%, Միչիգան՝ 0.15%, Ֆլորիդա՝ 0.04%:

Այսպիսով, եթե համադրենք այս տվյալները վերոնշյալ կապույտ-կարմիր նահանգների հետ, ակնհայտ է դառնում, որ հայերը մեծամասամբ բնակվում են կապույտ նահանգներում։ Սա իր հերթին պարզաբանում է փաստը, թե ինչու են հայերն ավանդաբար առավել ամուր կապեր հաստատել Դեմոկրատների, այլ ոչ Հանրապետականների հետ, և թե ինչու են հայկական լոբբիստներն առավել հաջող համագործակցություն ծավալում դեմոկրատ սենատորների և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների հետ։

Եթե որպես մեկնարկային կետ վերցնենք 1992թ. նախագահական ընտրությունները՝ կապված ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և ԱՄՆ հայկական ներգաղթի երկրորդ ալիքի հետ, կարող ենք տեսնել, որ Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքն ու Նյու Ջերսին (ամենահայաշատ նահանգները) աջակցում են դեմոկրատներին։ Այնուամենայնիվ, երկու հայաշատ նահանգներ՝ Միչիգանն ու Ֆլորիդան, փոփոխական նահանգներ են։ Սակայն այս նահանգներում հայերի թիվն այնքան քիչ է, որ նրանց ձայներն ընտրություններում բավարար կշիռ չեն ունենա։

Հայտնի փաստ է, որ Դոնալդ Թրամփը 2016թ. նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ ոչ թե Համաժողովրդական ընտրությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով։ Նախագահի երկու թեկնածուների ձայների միջև եղած տարբերությունը 2.868.691 էր՝ հօգուտ Հիլարի Քլինթոնի։ Թեև ներկայում Թրամփը նույնպես շանսեր ունի հաղթելու Ընտրիչների կոլեգիայի միջոցով, որի ժամանակ հայերի ձայներն ավանդական կապույտ նահանգներում լուրջ ազդեցություն չեն ունենա վերջնարդյունքի վրա, այնուամենայնիվ, այդ ձայները կարող են նրան օգնել լրացնել համաժողովրդական ընտրության ձայների միջև եղած տարբերությունը և հնարավորինս մոտենալ բացարձակ հաղթանակին, հատկապես, երբ հաշվի առնենք այն, որ Ամերիկայում հայ համայնքի թիվն իրապես ավելի մեծ է, քան ներկայացված է Ամերիկայի համայնքային հարցման մեջ (նկատի ունենք՝ ավելի շատ, քան նշված կես միլիոնը)։

Միաժամանակ, ԱՄՆ-ում լրջագույնս քննարկվում է Ընտրիչների կոլեգիայի ինստիտուտի վերացման հարցը, քանի որ, ըստ ընդունված կարծիքի, այն չի համապատասխանում ժամանակակից ԱՄՆ-ի ընտրական առանձնահատկություններին և իրողություններին»: