Գյումրին քաղաքի օրը մեծ թվով հյուրերի է սպասում. հյուրանոցներում ազատ տեղեր չկան

Լուրեր

09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
Բոլորը

Գյումրիում քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին ընդառաջ վերջին նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։  Օգոստոսին 25-ին «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով տոնական միջոցառումներին մասնակցելու ու գյումրեցիների հետ սիրելի քաղաքի օրը նշելու համար սպասվում են  մեծ թվով հյուրեր ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Գյումրի կժամանեն նաև տարբեր օտարերկրյա պաշտոնական պատվիրակություններ:

«Մենք հրավիրել ենք մեր քույր գործընկեր քաղաքների ներկայացուցիչներին: Նրանց թվում Գյումրի կգա Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակությունը՝ ժողովրդական կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ: Սիանի հետ սերտ համագործակցություն կա, սեպտեմբերին էլ նախատեսվում է մեր այցը Չինաստան: Տոնակատարություններին կմասնակցի նաև ՌԴ Նովոչերկասկի քաղաքապետը՝ հայ համայնքի ներկայացուցչի հետ պատվիրակության կազմում։ Նրանց հետ ստորագրվելու է համագործակցության հուշագիր։ Հրավերներ են ուղարկվել Կառավարություն, նախագահի աշխատակազմ, Ազգային Ժողով, մշակույթի, սպորտի ներկայացուցիչների: Կառավարությունից ու նախագահականից դեռևս հաստատում չի եկել, բայց վարչապետը ֆեյսբուքով ասել էր, որ գալու է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս պահին քաղաքի հյուրանոցները բավական ծանրաբեռնված են. «Որքանով տեղյակ եմ՝ բոլոր հյուրանոցներում ամրագրված են համարները, ազատ տեղ չկա։ Մեզ համար էլ էր մեծ դժվարություն մեր հյուրերի համար տեղ գտնելն ու ամրագրելը»:

Հյուրերի մեծ հոսքով պայմանավորված՝ քաղաքապետարանը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանավորվել է, որ օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում փոփոխություններ  արվեն: Երկու գնացք արդեն կեսօրին կլինի Գյումրիում, մեկնումը նախատեսվում է ժամը 23։45-ին և 23։15-ին, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել Գյումրիի օրվա բոլոր միջոցառումներին ու երեկոյան նախատեսվող տոնական համերգին։

Նշենք, որ «Գյումրիի օր 2019»-ի շրջանակում տարբեր միջոցառումներ են ծրագրված՝ քաղաք տարբեր հատվածներում կլինեն համերգներ, ֆլեշ մոբեր, արվեստների ու արհեստների փառատոն, ռետրո ավտոմեքենաների ցուցադրություն, թատերականացված ներկայացումներ: Տոնական օրը կեզրափակվի գլխավոր համերգով՝ Նունե Եսայանի և Գյումրու ժողովրդական պետական նվագախմբի, Թմբաթա նվագախմբի ու Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ։ Չնայած համացանցում բարձրացած բողոքներին ու դժգոհություններին՝  Նունե Եսայանը, այնուամենայնիվ, ելույթ կունենա։

Ի դեպ՝ նախորդ տարի Գյումրիի օրվա միջոցառումներին մասնակցում էր միայն փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ էր շնորհավորել գյումրեցիներին՝ նշելով, թե տեղյակ չի եղել, որ այդ օրն է նշվում քաղաքի օրը: «Անկեղծ ասած՝ միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է՝ ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք, իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանը:

Էմմա Չոբանյան