Միքայել Հարությունյանին հրավիրելու են ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, եթե չգա՝ պատրաստ են լսել սկայպով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ հանձնաժողովը հարցաքննության կհրավիրի պաշտպանության նախկին նախարար, 2008թ․ «Մարտի 1-ի» գործով հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին: Հիշեցնենք, որ նա  2016 թ․ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ  գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը:

Factor.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց  ԱԺ պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պարոն  Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում Միքայել Հարությունյանի վերադարձը Հայաստան, քանի որ նա հետախուզման մեջ է եւ ապաստան է խնդրել Ռուսաստանից: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ կարող են նրան լսել տեսակապի միջոցով, եթե նա ցանկություն ունենա: «Միքայել Հարությունյանը, եթե կարեւոր բան ունի, կարող է մեզ սկայպով էլ հաղորդի: Մենք դեմ չենք իր հետ կապի դուրս գալ տեխնիկական այլ միջոցներով»:

 

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին հայտնի է դարձել, որ ապրիլյան պատերազմից հետո  գլխավոր ռազմական տեսուչի գրասենյակը կազմել է վերլուծություն: Այժմ հանձնաժողովը ցանկանում է այդ վերլուծության որոշակի դրվագների շուրջ պարզաբանումներ ստանալ Միքայել Հարությունյանից: «Մեզ հետաքրքրում են բոլոր պետական կառույցների տեղեկությունները, նաեւ ռազմական տեսուչի գրասենյակի վերլուծությունը»,- նշեց  Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, թե լիահույս է, որ Միքայել Հարությունյանը ցանկություն կունենա կարեւոր տեղեկություններ փոխանցել՝ օգուտ տալով ՀՀ-ին:

Գլխավոր ռազմական տեսուչի գրասենյակը 2016թ․ապրիլյան պատերազմից հետո՝ ապրիլի հինգից, վերլուծություն է կատարել: Զուգահեռ վերլուծություն է կատարել նաեւ Պաշտպանության նախարարությունը՝ Սեյրան Օհանյանի օրոք: Այժմ հանձնաժողովը ցանկանում է համեմատել այդ երկու վերլուծությունները: ՊՆ-ի կատարած վերլուծությունն արդեն հանձնաժողովին է փոխանցվել, իսկ գլխավոր ռազմական տեսուչի գրասենյակի կատարած վերլուծությունը՝ դեռ ոչ:

Մինչ այս հանձնաժողով հրավիրվածների թիվը չի գերազանցում տասը հոգին: Առավել մեծ թվով նախկին եւ ներկա պաշտոնյաներ կհրավիրվեն սեպտեմբերից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր նա և ընդգծել. «Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»:

Նարեկ Կիրակոսյան