«Լիդիան»-ը կարող է դիմել արբիտրաժային դատարան, բայց փոխհատուցման չափերը դժվար է ասել․ մասնագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Միջազգային ներդրումային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանի հետ.

-Պարո՛ն Պապյան, այս օրերին անընդհատ խոսվում է այն մասին՝ կարո՞ղ էր «Լիդիան» ընկերությունը դիմել արբիտրաժային դատարան, եթե ՀՀ Կառավարությունը դեմ լիներ հանքի շահագործմանը։ Դուք, որպես մասնագետ, ասացեք՝ կարո՞ղ էր, թե՞ ոչ, որովհետև հնչում են նաև տեսակետներ, որ օֆշորում գրանցված ընկերությունը չի կարող դիմել արբիտրաժային դատարան։

-Նախ՝ օֆշորային ընկերության մասին, այն գրանցված է Ջերսի նահանգում, հետևաբար՝ Միացյալ Թագավորության հետ կնքված համաձայնագրի պաշտպանության տակ չէր ընկնում, բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք՝ ընկերությունն արբիտրաժի վեճի մասին ծանուցումը ներկայացրել է Լոնդոնում և Կանադայում գրանցված ընկերությունների միջոցով: Եթե ներկայացվեր օֆշորային ընկերության միջոցով, ամենայն հավանականությամբ, արբիտրաժային դատարանը կհրաժարվեր ներկայացնել յուրիսդիկցիա և կարելի է ասել, որ վարույթն ի սկզբանե պարտված կլիներ: Բայց դիմել են արբիտրաժի երկու նոր ընկերությունների միջոցով, հետևաբար՝ օֆշորային ընկերության հարցը քննարկման ենթակա չէ։ Նաև հարց է շրջանառվում, որ եթե կարողանային, արդեն դիմել էին: Պետք է ասեմ, որ Կանադայի հետ համաձայնագրի ժամկետը սպառվում է նոյեմբերի 11-ին, մինչ այդ հնարավոր է, որ դիմեին, բայց արբիտրաժային դատարանը կարող էր ասել, որ ինքը չի ստանձնում յուրիսդիկցիա:

-Իսկ փոխհատուցման չափերի մասին ի՞նչ կարող եք ասել, շրջանառվող 700 մլն դոլարը իրատեսակա՞ն թիվ է։

-Նախկինում շրջանառվել է 2 մլրդ, հետո՝ 700 մլն, բայց դրանց հաշվարկների հիմքերն անհայտ են։ Օրինակ՝ կան բազում դեպքեր, երբ ներդրողը պահանջել է 500 մլն, իսկ արբիտրաժային դատարանը որոշել է, որ փոխհատուցումը կազմում է 18 մլն։ Այսինքն՝ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ վնասների մասին է խոսքը, քանի դեռ չենք տեսել ներդրողի հայցն ու արբիտրաժի որոշումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան