Բիլիարդանոցում պատանդառուի վնասազերծումը կատարվել է անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ. ՀՔԾ

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել  պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, ըստ նախաքննության նյութերի, 29.08.2017թ.-ին` Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում, Գոռ Հակոբյանը որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ պատանդ է վերցրել Երևան քաղաքի բնակչուհի Մարի Թորոսյանին:

Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ Գ.Հակոբյանը, Մ.Թորոսյանի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի` հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։

Գ.Հակոբյանը չի ենթարկվել պատանդին ազատ արձակելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Ապարդյուն բանակցություններից հետո` կնոջ կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով, Գ.Հակոբյանը վնասազերծվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից և մահացել ստացած հրազենային վնասվածքից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Սակայն հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ պատանդառուի վնասազերծումը կատարվել է  անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ, ուստի ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով:

Նկատի ունենալով, որ հանցագործությունն առերևույթ կատարվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց` ոստիկանների կողմից, ուստի՝ նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար: