Նիկո՛լ Փաշինյան, ինչու ես ուշացնում, ի՞նչ ես ուզում կատարվի, որ հետո ձերբակալես այդ մարդկանց. Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

– Պարո՛ն Սեֆիլյան, Ստեփանակերտում օգոստոսի 5-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «Արցախը Հայաստան է և վերջ», «Միացում» կարգախոսներով։ Ձեր ղեկավարած քաղաքական ուժը ևս Արցախը Հայաստանին միացնելու գաղափարի կողմնակից է: Այս մեկ տարվա ընթացքում վարչապետը նման հայտարարություններով հանդես չէր եկել: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այս հայտարարությունը հենց այս շրջանում հնչեց: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես:

– Գնահատում ենք խիստ դրական, և կհորդորեինք, որ այս ուղին հետևողական շարունակվի, քանի որ կարծիք կա, որ պարոն Փաշինյանն այդ միտքը կարող է արտահայտած լինել պոպուլիստական նպատակներով: Բայց, իմ համոզմամբ, եթե նույնիսկ այդպես է, Նիկոլ Փաշինյանի կատարածն աննախադեպ է և շատ դրական հայության համար: Առաջին անգամ Հայաստանի ղեկավարը Ստեփանակերտում ժողովրդի առաջ վանկարկել է «Միացում», որն իր մեջ շատ մեծ խորհուրդ և քաղաքական էներգիա ու ծրագիր է կրում:

– Վարչապետի հայտարարությանը, ինչպես և սպասվում էր, արձագանքեցին Ադրբեջանից, ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին ափսոսանք հայտնեց, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել, թե ինչ նկատի ուներ վարչապետը: Նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց՝ ափսոսանք հայտնելով, որ կողմերը փոխադարձ մեղադրանքներ, հայտարարություններ են հնչեցնում: Ձեր գնահատականն այս երկու երկրների արձագանքներին:

– Բնականաբար, սպասելի էր այդպիսի արձագանք երկու կողմերից, որովհետև «Միացում» ծրագրով խառնում ենք բոլորի խաղաքարտերն ու ճիշտ ենք անում: Այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանի ներկա իշխանությունները գիտակցեն, որ միայն աշխարհաքաղաքական նպատակներով չէ, որ պետք է քայլեր ձեռնարկենք միացման ուղղությամբ, այլ նաև Արցախում բնակվող մեր ժողովրդի բարոյահոգեբանական և, մասնավորապես, սոցիալ-տնտեսական ներկա վիճակից դուրս բերելու նպատակով: Պատկերացրեք՝ եթե համեմատենք, թե անցած 15-20 տարիներին ՀՀ-ի բնակիչնե՞րն են ավելի կեղեքված եղել, թե՞ արցախաբնակ հայությունը, համոզված եմ, որ, դժբախտաբար, արցախաբնակ հայությունը: Այնտեղ սոցիալ-տնտեսական այնպիսի վիճակ է ստեղծված, որի մասի արժե ապագայում երկար խոսել, որ հայությունը տեսնի, որ այնտեղի ղեկավարությունը հայկական ղեկավարություն չի եղել: Հատուկ ծրագիր է եղել, որ հայաթափվի Արցախը, բարեբախտաբար՝ մեզ հաջողվեց ձերբազատվել նախորդ ռեժիմից, և այժմ հնարավորություն կա ամեն ինչ ուղղելու:

– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բանակցային գործընթացի վրա:

– Կարծում եմ՝ դրական ազդեցություն կարող է ունենալ, եթե պարոն Փաշինյանը որդեգրի ճիշտ քաղաքականություն: Այսինքն՝ առաջնահերթ նա պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից: Այդ տրամաբանությամբ բանակցությունների սեղան երբեք պետք չէ նստել: Առավել ևս, ես մեկ անգամ ասել եմ, արժե նախապայման դնել 2016-ի քառօրյա պատերազմի արդյունքում մեր ձեռքից խլված տարածքների հետ վերադարձը: Խոսքը վերաբերում է հայկական կողմին 18 դիրքերի վերադարձին: Ես կարծում եմ, որ այս պայմանը ևս Նիկոլ Փաշինյանը պետք է միշտ հիշեցնի բանակցող կողմերին:

– Այն, որ մարտի 12-ին վարչապետը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասաց, որ պետք է քննարկման առարկա դառնան 3 սկզբունքներ և 6 տարրեր, արդյո՞ք սա, ըստ էության, չի նշանակում, որ Հայաստանն արդեն հրաժարվել է քննարկել Մադրիդյան փաստաթուղթը:

– Չգիտես ինչու՝ կարծիք կա, որ եթե նա կտրուկ շրջադարձ անի, ինչ-որ ողբերգություն է կատարվելու: Մեր համոզմամբ, և բազմաթիվ քաղաքագետների համոզմամբ, կտրուկ շրջադարձ կատարելու ճիշտ ժամանակն է: Նախորդ ռեժիմի, 20-25 տարիների իշխանությունների կոպիտ սխալ քաղաքականությունն ուղղելու ժամանակը եկել է:

Անդրադառնանք մեկ այլ հարցի՝ օրերս BBC-ի ռուսական ծառայության հրապարակած աղմկահարույց հոդվածին, որտեղ նախաքննական նյութերին հղում անելով՝ հեղինակը պնդում էր, որ մարտի 1-ին կրակելու հրաման է տվել Արցախի հերոս, ԱՀ նախկին ՊՆ փոխնախարար Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին։ Ընդգծեմ, որ խոսքը գնում էր քննչական մարմնի առաջ քաշած վարկածի մասին: Ի՞նչ կարող եք ասել այդ հրապարակման հետ կապված։

– Բովանդակության 90%-ը բոլորիս համար նորություն չէր, այնտեղ, հավանաբար, մեկ կամ երկու նրբություն կար, որ մենք իմացանք։ Այդ տվյալները տարբեր ձևերով մինչ օրս հրապարակվել են: Իմ կարծիքով՝ պարզապես նյութը պատրաստած լրագրողը մոտեցել է շատ պրոֆեսիոնալ և այնպիսի հրապարակումներ է արել, որոնք հավաստի են։ Ո՞վ է կասկածում, որ այնտեղ որևէ սխալ կա։ Ես չեմ կարծում, որ որևէ բանական մարդ կասկած ունի։ Ավելին, դեռ այնքան բաներ են բացահայտվելու, որ այդ մարդիկ ոճրագործներ են եղել, և ոչ միայն «Մարտի 1»-ին։ Ամեն ինչ բացահայտվելու է, ափսոս, որ գործող իշխանություններն այս ամեն ինչին լուրջ չեն մոտենում։ Այդ լուրջ չմոտենալով իրենք իրենց իշխանությունը վտանգում են:

– Ինչպե՞ս է արտահայտվում այդ լուրջ չմոտենալը։

– Արդեն մեկ տարի առաջ այդ հանցագործները պետք է ձերբակալված լինեին, մեկուսացված լինեին հասարակությունից։ Տասնյակ հանցագործներ կան, որոնց մասին բոլորը գիտեն և՛ Արցախում, և՛ Երևանում, որոնք մարդասպաններ են։ Նիկո՛լ Փաշինյան, ինչո՞ւ ես ուշացնում այս ամենը, ի՞նչ ես ուզում կատարվի, որ հետո ձերբակալես այդ մարդկանց, այսինքն՝ ուզում եք նոր արյուն հեղվի, հետո՞ ձերբակալեք այդ մարդկանց։ Բոլորի համար պարզ է՝ փոքր երկիր է, բոլորս գիտենք, թե սպանության ժամանակ ով է եղել կասկածյալը, սպանություններ կան, որ վստահ գիտենք, թե ովքեր են։ Խնդրե՛մ, ԱԱԾ-ն ու Դատախազությունը գտնվում են քո տրամադրության տակ, գործ արեք, գործ չեք անում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան