««Արցախը Հայաստան է եւ վերջ» մեսիջն ուղղված էր արցախցիներին»․ Կարեն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
Բոլորը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ Factor.am-ի տաղավարում զրուցում ենք Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթի որոշ դրույթների մասին.

-Լսելով Փաշինյանի ելույթը, որպես քաղտեխնոլոգ ո՞րն էր ձեր առաջին տպավորությունը։

-Առաջին տպավորությունը նայած որ հատվածը։

-Մեկ ժամանոց ելույթ էր, որտեղ ամեն ինչի մասին խոսվեց։

-Ասեմ, ինչքան էլ տարօրինակ չհնչի, Նիկոլ Փաշինյանն ավելի կոմֆորտ զոնայում է իրեն զգում ընդդիմադիրի կամ տրիբունի կարգավիճակում, քան վարչապետի։ Էստեղ առիթ էր, որը նա հերթական անգամ բաց չթողեց, թեպետ հասկանալի էր, որ ներկա էր 7-րդ համահայկական խաղերի բացմանը։ կարծում եմ այս ելույթով նա նաեւ Արցախի նախագահի ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկը տվեց։

-Որո՞նք են այդ ելույթի հիմնական հիշվելիք ուղերձները, ըստ ձեզ։

-Կարծում եմ «Արցախը Հայաստան է եւ վերջ․․․ Միացում»՝ սա առանձին հատված էր, 2050 թվականը առանձին հատված էր, եւ երրորդը, թե Արցախում ընտրություններն ինչպիսին պետք է լինեն։

-Փաշինյանը ղարաբաղցիների առջեւ ունեցած ծրագրային ելույթում չխոսեց ղարաբաղյան հարցի լուծման իր պատկերացումից։ Ձեր կարծիքով ինչու՞։

-Ղարաբաղում խոսել այդ հարցի լուծման մասին, կարծում եմ այդքան էլ, չասեմ ճիշտ չէ, որովհետեւ Ղարաբաղը Հայաստանի ավելի զգայուն հատվածն է, քան Հայաստանի այլ հատվածները։ Այնտեղ եթե մի բան ես ասում, հետո քեզանից պահանջելու են ավելի ստույգ։

-Այսինքն, ինչ էլ ասեր, ըստ էության ցավո՞տ էր ընկալվելու։

-Դե ինչ պետք է ասեր։ Հիմա բանակցություններն ընթացքի մեջ են, կարծես թե սկսվել են Վաշինգտոնում։ Բայց առանձնապես լուրջ գործընթացներ չկան, ի՞նչը ներկայացներ արցախցիներին։

-Դուք ի՞նչ եք հասկանում «Արցախը Հայաստան է եւ վերջ» ձեւակերպման տակ։

-Ինձ համար մի փոքր շոկային էր դա, որովհետեւ, առիթ ունեցել եմ մի անգամ ասելու, պարզ էր, որ յուրաքանչյուր հայի համար, հայի, ոչ թե հայաստանցու, կամ արցախցու, անկախ նրանից որտեղ է բնակվում,  Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բայց երբ դա հնչում է պետության ղեկավարի շուրթերից, որը բանակցությունների մեջ է, եւ կա մի բան, որ Ադրբեջանը միշտ փորձում է Հայաստանին ներքաշել որպես հակամարտության կողմ, ես սա սկզբից չհասկացա։ Հետո փորձեցի հասկանալ, ճիշտն ասած մի քանի անգամ եմ լսել էդ հատվածը, կարծում եմ սա զուտ արցախցիներին ուղղված մեսիջ էր, որովհետեւ վերջին ամիսներին անընդհատ մամուլում եւ ԶԼՄ տարբեր հարթակներում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ծախել Արցախը, չնայած սա ասել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Լարծում եմ, մինչեւ էդ հարցը չլուծվի, բոլորի գլխին կախված է մնալու դամոկլյան սրի նման։ Բայց սրանով փորձում էր արցախցիներին հանգստացներ։

-Այսինքն, ինչ-որ տագնապ կա, որ հեղափոխությունից հետո Հայաստանն ու Արցախը իրարից անջա՞տ են ընկալվում։

-Դե, գիտե՞ք, պրոցեսներ եղան, եւ Արցախում եւ էստեղ, այդ թվում նաեւ նույն Նիկոլ Փաշինյանի շուրթերով տարբեր ժամանակներում հնչեցին արտահայտություններ, որ չնկատելը հնարավոր չէր, որից հետո ավելի խորացան խոսակցությունները։ Ես կարծում եմ, դա ուղղված էր արցախցիներին, որպեսզի փարատի կասկածները։

-Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ասաց, որ արցախցիներից մանդատ չունի բանակցություններում ներկայացնելու իրենց շահերը, հիմա ասում է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Չի նշանակու՞մ, որ նա հանգիստ կարող է Ադրբեջանի հետ բանակցել նաեւ Արցախի անունից։

-Ես դա ասել եմ արդեն։ Այո, դա նշանակում է նաեւ դա։ Թեեւ ես կարծում եմ, որ այդ մեսիջն ուղղված էր արցախցիներին, բայց պարզ է, որ մենք ապրում ենք 21-րդ դարում եւ Ստեփանակերտում հնչած այդ ելույթը շատ մանրակրկիտ ուսումնասիրելու են միջազգային ատյաններում եւ ինչ-որ պահի նրան կհիշեցնեն այդ մասին։

-Փաշինյանը խոսում է նաեւ Արցախում հեղափոխություն անելու մասին, իհարկե, ոչ հայաստանյան հեղափոխության տիպի․․․

-Ես ճիշտն ասած չեմ լսել, որ Արցախում հեղափոխություն անելու մասին բան ասած լինի․․․

-Չէ, ինքը չի խոսում ցանցային հեղափոխության մասին։ Հեղափոխության արժեքները Ղարաբաղ մտցնելու մասին է խոսում։ Դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում հեղափոխության մուտքը Արցախ հատկապես նախագահի ընտրությունների ֆոնին։

-Գիտե՞ք, ես ճիշտն ասած կարծում եմ, որ Արցախում այդ խնդիրը շատ ավելի քիչ է եղել, որովհետեւ այնտեղ ընտրությունները երբեք կասկածի տակ չի դրվել։ Պարզ է , որ չեն եղել այն աստիճանի մրցակցային, այնտեղ ընդդիմությունը երբեք չի հաղթել, բայց անգամ այդ պարագայում կասկածի տակ չեն դրվել ընտրությունները։ Այնտեղ փաստացի անընդհատ պատերազմական վիճակ է, իսկ յուրաքանչյուր արցախցի հենց այդպես է ընդունում, թեպետ 30 տարվա մեջ սերունդ է մեծացել ավելի խաղաղ պայմաններում այլ մտածելակերպով, այլ մենթալիտետով, այլ աշխարհընկալմամբ, բայց միեւնույն է այն կրակոցները, որոնց ականատեսն ենք եղել տարիներ շարունակ, իրենց կնիքն են թողել այդ մարդկանց վրա, եւ այնտեղ միշտ զգույշ են եղել ցնցումների հանդեպ, այդ թվում հեղափոխական։ Ավելի շատ ինքնապաշտպանական ռեֆլեքսն է խոսում։

-Մի նախահեղափոխական հարց։ Ձեր կարծիքով Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի նախագահի ընտրություններում ու՞մ վրա է դրել խաղադրույքը։

-Կարծում եմ, առայժմ ոչ մեկի։ Թեեւ տարբեր վարկածներ մամուլում գրվում են, բայց ես կարծում եմ, որ թեկնածուներն իրենք են մամուլ գցում այդ վարկածները։ Բոլորը։ Քանի որ բոլոր այդ թեկնածուները հայաստանյան մամուլում բավականին ակտիվ աշխատում են, մենք շատ լավ գիտենք ինչ է կատարվում եւ ինչ ճանապարհներով են քցում այդ լուրերը։

-Իրատեսակա՞ն է մինչեւ 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել 5 միլիոնի, եւ Արցախին վերաբերվու՞մ է այդ 5 միլիոնը։

-Եթե ասել է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ուրեմն Արցախին էլ է վերաբերվում։ Այս հարցը փակեցինք։ Ինչ վերաբերվում է բնակչությանը թիվը 5 միլիոնի հասցնելուն կամ ՀՆԱ-ն կաճի 15 անգամ, կամ տուրիստների քանակը դառնա 15 միլիոն, աշխատատեղերը կդառնան 1,5 միլիոն։ Հասկանալի է, որ դա երկարաժամկետ ծրագիր է, ենթադրում եմ, որ դա ինչ-որ ծրագրից է, որը կառավարությունը եւ թիմը պատրաստել են, քննարկվել է եւ Փաշինյանը տեղյակ է դրանից եւ դրա համար էլ ասում է։ Էստեղ կարելի է եւ ծիծաղել, մեմեր անել, տարբեր բաներ անել։ Բայց ես սա շատ ավելի լուրջ կընդունեմ եւ բոլորն ավելի լուրջ կընդունեն,-որովհետեւ կլինի ինչ-որ մի հատված, որն անկախ ամեն ինչից կփորձի ծաղրել, ես էլ կծաղրեմ, եթե չտեսնեմ, թե ինչ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերով են փորձում հասնել այդ արդյունքներին եւ ամենօրյա կամ տվյալ դեպքում ամենամյա ինչ ցուցանիշներով են փորձում հասնել։ Որովհետեւ հասկանալի է, որ չի կարող պատահի Հայաստանը մինչեւ 40 թվականը ենթադրենք ունենա 7 տոկոսանոց աճ ու բնակչության աճ լինի, կամ ՀՆԱ-ի աճը լինի էդքան։ Մեզ պետք է ցույց տան, ՀՀ ժողովրդին, որի մասին սիրում է ասել, որ ժողովրդին է իշխանությունը, հատիկ առ հատիկ, տարի առ տարի պետք է ցույց տրվի բացվածքը, էդ տեսլականի բացվածքը պետք է ամենամյա կտրվածքով ցույց տրվի։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները տեսանյութում: