Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵՏՄ էկոնոմիկայի նախարարների նիստին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատանքային այցով օգոստոսի 6-9-ը Ղրղզստանում է։ Օգոստոսի 7-ին՝ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ, Իսիկ Կուլում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարների առաջին հանդիպումը։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են տնտեսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Մասնավորապես, քննարկվել են անդամ պետությունների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակի և առևտրաշրջանառության ծավալների հետ կապված հարցեր:  Նախարարները քննարկել են ԵՏՄ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական կայունության բարձրացման հեռանկարները: Մասնակիցներն անդրադարձել են նաև մինչև 2025 թվականը տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Այցի շրջանակում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Տիգրան Խաչատրյանը նաև կմասնակցի օգոստոսի 9-ին կայանալիք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։