Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձը Ջոն Բոլթոնն է կազմակերպել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մեկ տարի առաջ իր դեմ իրականացված մահափորձի գործում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի մասնակցության ապացույցներ ունի: Այս մասին նա հայտարարել է The Grayzone-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես բոլոր ապացույցներն ունեմ, որպեսզի մեղադրեմ Ջոն Բոլթոնին և նրա նկատմամբ պատմական հետաքննություն պահանջեմ: Նա անհաջողության մատնված հանցագործ է»,- ասել է Մադուրոն:

Նա նաև հավելել է, որ ամերիկյան իշխանությունները «կշարունակեն անհաջողության մատնվել Վենեսուելայում պետական հեղաշրջում իրականացնելու իրենց փորձերում»:

Վենեսուելայի նախագահին պայթուցիկով լի անօդաչու սարքի օգնությամբ սպանելու փորձը ձեռնարկվել էր 2018 թվականի օգոստոսի 4-ին Կարակասում, երբ նա ելույթ էր ունենում Բոլիվարյան ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյա առիթով կազմակերպված արարողության ժամանակ: Մադուրով և երկրի բարձրագույն ղեկավար կազմի անդամները չէին տուժել:

Դրանից հետո Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի համար մեղադրեց վենեսուելական և կոլումբիական ծայրահեղ աջերին, ինչպես նաև Կոլումբիայի այն ժամանակվա նախագահ Խուան Մանուել Սանտոսին: Կոլումբիայի ԱԳՆ-ն այս մեղադրանքներն աբսուրդ որակեց: