Պետք է նույն լեզվով խոսենք. դա պետական լեզուն է. փոխնախարարը՝ Սամցխե-Ջավախքում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով փոխնախարար Լիա Գիգաուրին այցելել է Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայի շրջանի գյուղեր՝ Փոկա, Վլադիմերովկա, Տամբոկվա, հանդիպել տեղի բնակիչներին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հանդիպմանը, որին մասնակցել են Սամցխե-Ջավախքի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավորներ Հենզել Մկոյանը, Կախաբեր Օքրիաշվիլին, Սիմոն Նոզաձեն և Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քննարկվել են շրջանին վերաբերող մարտահրավերները և բնակչությանը հուզող հարցերը:

Պետնախարարի տեղակալի խոսքով, տեղի բնակչության հետ հանդիպումը միշտ կարևոր է, քանի որ խնդիրների մասին տեղեկություն ստանալն անձամբ նրանցից առավել ստույգ է:

«Բացի այդ, նման հանդիպումներին տեղեկություններ ենք փոխանցում կառավարության կողմից իրականացված նախագծերի վերաբերյալ, խոսում ենք ապագա ծրագրերի մասին: Պետության բյուջեն հիմա է ծրագրվում, այսպիսով իրականացվող նախագծերը պետք է համաձայնեցված լինեն շրջանների բնակչության հետ, համապատասխանեն նրանց կարիքներին»,- ասել է Լիա Գիգաուրին:

Նա խոսել է նաև հայաբնակ շրջանում առկա ինտեգրման խնդրի շուրջ:

«Շատ կարևոր են պետական լեզվին տիրապետելու հետ կապված մարտահրավերները: Մենք պետք է մեկ լեզվով խոսենք, այդ լեզուն պետք է լինի պետականը: Այդ պատճառով, մեր կողմից ևս մեկ անգամ առաջարկվել է պետական լեզուն տարածող, դրանով շփվող շրջիկ խմբերով աշխատել։ Նրանք լավագույնս կօգնեն պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին»,- ասել է Լիա Գիգաուրին: