Ցուցմունք կա, որ Մարտի 1-ին նախագահականում Ղարաբաղից բերված զինվորներին փողը հավասար չի բաշխվել, անգամ ծեծկռտուք է եղել. Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Երկու օր առաջ մարտի 1-ին սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նա ազատ արձակվեց։ Այս առիթով Factor․am-ի զրուցակիցն է փաստաբան Սեդա Սաֆարյանը

-Տիկին Սաֆարյան, ինչու՞ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ կասկածանքը երկու ամիս հետո չդարձավ մեղադրանք։

-Չէ, կասկածանքը մեղադրանք եղել է։ Մեղադրյալ ներգրավել է սպանության կատարման համար, սակայն ինչու երկու ամիս անց ժամկետի երկարացում չեղավ, սա մեզ համար էլ հասկանալի չէ նախաքննության գաղտնիության պատճառով։ Խոսվում է այն մասին, որ փորձագետի եզրակացությունը եւ Գեղամ Պետրոսյանի կրած զենքը եւ Զաքարի միջից հանած փամփուշտը չեն բռնում իրար։ Չգիտեմ, դա ճի՞շտ է, թե ասեկոսեներ են։ Պիտի հաստատապես իմանամ, նոր ասեմ։

-Այսինքն, այնպես չէ, որ ամեն ինչ ավարտվել է Գեղամ Պետոսյանի մասով։

-Չէ, ամեն ինչ չի ավարտվել։ Գեղամ Պետրոսյանը նաեւ այլ հանցավոր արարքների հետ է առնչվում։ Էնպես չի, որ Գեղամ Պետրոսյանը կարող է դուրս մնալ պատասխանատվությունից։ Խնդիրն այլ հարթության մեջ է՝ արդյո՞ք խոցելի է դարձել նրա մեղադրանքը, արդյո՞ք մեղադրանքի հիմնավորվածության վրա ազդող եզրակացություններ կան։ Ես չեմ կարող հավաստի բան ասել։ Ուզում եմ հիշեցնել, որ 200809 թվականներին, երբ Փաստահավաք խմբում էինք, կրկին խոսվում էր, որ Ոստիկանության ներքին զորքերը կրակել են ժողովրդի վրա եւ բարձրաստիճան պաշտոնյայի կրակոցից սպանվել է զոհերից մեկը։ Այնպես չէ, որ այսօր է էդ հարցը քննության առարկա դարձել։

-Այսինքն, դեռ պետք է պարզվի, թե ով է այդ բարձրաստիճան պաշտոնյան։

-Սկզբից շրջանառության մեջ էր ուրիշ անձին անուն։ Չգիտեմ, եթե ասում են Գեղամ Պետրոսյանն է կրակել, հիմքեր կան։

-Դուք այս տարվա մայիսի 1-ին հայտարարեցիք, որ օլիգարխները 50 հազարական դրամ են բաժանել մարտի 1-ին մայրաքաղաք բերված զինվորականներին։ Այդ ժամանակ անուններ չհնչեցրեցիք։ Հիմա կարո՞ղ եք հնչեցնել։

-Չէ, ինչու՞ չհնչեցրեցի։ Նախագահականում մարդիկ են եղել եւ էդ մարդկանց Ծառուկյանն է ֆինանսավորել։ Չարբախում Սամվել Ալեքսանյանի մասին է խոսվում։ Կան մարդիկ, որոնց անունները հոլովվում են, բոլոր օլիգարխները թաթախված են այս պատմության մեջ։ Բայց հիմնականում այս երկուսը։ Մյուսների անունները այլ դրվագներով են շրջանառվում։

-Իրենց էդ մասերով չե՞ն հարցաքննել։

-Շատերին հարցաքննել են։ Շատերին չեն հարցաքննել։ Մի քանի մարդու անվան հետ կապված վերջերս խոսվեց, սկսել են հարցաքննել։ գործը մեծածավալ է, էնքան մեծածավալ, որ պատկերացրեք, 15, 20, 30 մեղադրյալ միանգամից ներգրավելու խնդիր ծագի, բնականաբար վարույթ իրականացնող մարմնի համար եւ տեխնիկական առումով, եւ տակտիկական, շատ դժվարություններ կլինեն։

 -Ի դեպ երկու անգամ հարցաքննության է հրավիրվել Գագիկ Ծառուկյանը, որքան գիտեմ չի ներկայացել։

-Չեմ կարծում, թե չի ներկայացել, բայց բավարար ապացույցների պարագայում առանց Գագիկ Ծառուկյանի էլ կարող են։ Էս էն իրավիճակը չէ, որ ինչ-որ մեկն ասի՝ ես վեր են կանգնած օրենքից, որովհետեւ վարչապետն էլ է դատարանում հարցաքննվել է։ Էս պարագայում, եթե մարդիկ ԱԺ-ում կամ ԱԺ-ից դուրս ասում են, որ որեւէ առնչություն չունեն մարտի 1-ի հետ, թող գնան եւ հիմնավորված փաստարկեն եւ ասեն, թե այս կամ այն անձը ինչու է իրենց դեմ ցուցմունքներ տվել։ Չեմ կարծում, թե որեւէ մեկը էդ տիպի մարդկանց դեմ ռիսկ աներ սուտ ցուցմունքներ տալ։

-Այսինքն, Ծառուկյանի դեմ ցուցմու՞նք կա։

-Ծառուկյանի, դեմ, Սամվել Ալեքսանյանի դեմ, մյուսի՝ Սարգսյանի դեմ, Հայրապետյանի դեմ նմանատիպ ցուցմունքներ կան, որոնք ասում են, որ այսինչ-այսինչ մարդիկ են ֆինանսավորել, այսինչ մարդիկ են մեծ գումարներ տվել։ Ասենք, Ղարաբաղից հարցաքննված մարդ կա, որ ասում է՝ գտնվել են նախագահականի առաջին հարկում, իրենց մեծ գումարներ են տվել։ Ընդ որում հետաքրքիր ցուցմունք են տալիս, ասում են՝ գումարները հավասարաչափ չեն բաշխվել, մեկին էլ ծեծել են դրա համար։ Ուզում եմ ասել՝ բազմաթիվ առարկայական ցուցմունքներ կան, որոնք խոսում են շատ վատ բաների մասին, այդ թվում խոսում են նաեւ կրկին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի արարքների մասին։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները տեսանյութում