Հայ լինելը պիտի լինի գրավիչ և հեռանկարային. Փաշինյանը դիմեց սփյուռքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 14:25
WTA. Հայաստանի ներկայացուցիչը պահպանում է տեղը թոփ-100-ում
19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես երկար տարիներ արտագաղթից տառապում է Հայաստանը, շատ ավելի երկար տարիներ արտագաղթից տառապում է նաև Սփյուռքը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված համահայկական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանից արտագաղթն արտահայտվում է նրանով, որ մեր հայրենակիցները հեռանում են հայրենիքից և ապրում են որևէ օտար երկրում: Սփյուռքից արտագաղթն արտահայտվում է նրանով, որ մեր հայրենակիցներն ավելի ու ավելի պակաս են ներգրավված լինում հայկական օրակարգերում և հայկական կյանքում: Սրա հետևանքով ավելի ու ավելի պակաս են շփվում Հայաստանի ու հայության հետ, թուլանում է կապը հայկական իրականության հետ, ապա կորսվում է հայոց լեզուն, թուլանում է հայկական ինքնության զգացողությունը, ապա և՝ կորսվում»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այս երևույթն առաջին հերթին ազդում է Սփյուռքի երիտասարդների վրա, ինչն առավել ցավոտ է դարձնում Սփյուռքից արտագաղթի այդ գործընթացը:

«Բայց ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության օրերին, երբ Հայաստանն աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր, ոչ թե բացասական, տագնապալի, այլ դրական ու ոգևորիչ լուրերի բերումով Սփյուռքում ներգաղթի միտումներ սկսեցին ի հայտ գալ: Հազարավոր երիտասարդներ, ովքեր համարյա մոռացել էին իրենց հայկական ինքնության մասին, ովքեր վաղուց հետաքրքիր չէին համարում հայկական իրականությունն ու օրակարգը, սկսեցին ավելի ու ավելի ակտիվ հետաքրքրվել այդ օրակարգով, դրանում ներգրավված լինելու հնարավորություններով: Այս երևույթը նկարագրելով՝ այդ երիտասարդներից շատերը, գուցե տարօրինակ, բայց մեր գիտության համար շատ հետաքրքիր ձևակերպումներ են անում՝ ասելով, որ հեղափոխության այդ օրերին և դրա արդյունքում հայ լինելն իրենց համար կրկին դարձավ հետաքրքիր, գրավիչ ու հեռանկարային»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ սա պետք է լինի համահայկական հեղափոխության հաջորդ կարևոր արդյունքը. «Հայ լինելը պետք է լինի հետաքրքիր, հայ լինելը պետք է լինի գրավիչ, հայ լինելը պետք է լինի հեռանկարային»:

Մանրամասները՝ տեսանյութում: