Վարչապետը տիկնոջ հետ Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

«Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Մխիթար Սպարապետի գերեզման այցելությամբ. վարչապետը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ», – ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին, բարեմաղթանքներ հղել նրանց ծնողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև քայլել են Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցի հաջորդ կանգառը Խնձորեսկի գյուղապետարանն էր, որտեղ նրանց ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և նրա տիկինը զրուցել են բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։ Ապա գյուղապետաանի բակում տեղի է ունեցել «Կինը կժով» շատրվանի բացման հանդիսավոր արարողությունը, ներկայացվել են ցուցադրական ելույթներ։ Վարչապետը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմի նահատակների հուշակոթողին և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցիների հիշատակին նվիրված հուշակոթողին։

Վարչապետ Փաշինյանը նաև այցելել է Սպարապետի օրվա տոնական միջոցառումների շրջանակում Խնձորեսկում անցկացվող էքսպո-ցուցահանդես, ծանոթացել ներկայացված արտադրանքին»,-ասված է Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։