Վարչապետի որոշմամբ՝ Աողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Քաղաքականություն
05.08.2019 | 17:17ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ Խուրշուդյանին երկու շաբաթ առաջ Mulberry ծրագրի միջոցով ծանուցել են, որ օգոստոսի 1-ից ինքն ազատված է աշխատանքից, իսկ վերջինս էլ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ աշխատելու է այնքան ժամանակ քանի դեռ իր ազատման որոշումը պաշտոնապես չստանա։