Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է․ ծով մտնելն արգելվում է
Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:
Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։
Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։