Մեծ Բրիտանիան ներգրավվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունում. Զարիֆ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իրանի կողմից Stena Impero նավթային լցանավի կալանքը հայելային պատասխան չէր, այլ ընդամենը խախտումների հետևանքով կալանք: Այդ խախտումները պետք է հետաքննվեն իրանական դատարաններում: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է ԻՌՆԱ-ն:

Նա նշել է, որ Ջիբրալթարի նեղուցում Մեծ Բրիտանիայի կողմից Grace 1 լցանավի կալանքը, որում 2 մլն բարել իրանական նավթ կար, ցույց տվեց, որ այդ երկիրը միանում է «իրանցի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության կոալիցիային»:

«Իրականում բրիտանացիները ներգրավվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունում, և դա, անկասկած, իր հետևանքներն ունի»,- ասել է Մոհամմադ Զարիֆը:

Իրանցի դիվանագետը նաև մատնանշել է, որ ԻԻՀ-ն Պարսից ծոցի տարածաշրջանում ամենամեծ երկարությամբ ափամերձ գիծն ունի՝ պարզաբանելով, որ իրենք պատասխանատվություն են կրում այդ տարածաշրջանում անվտանգության համար և միշտ պահպանել են Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգությունը:

«Երբեմն մենք անտեսել են Պարսից ծոցում նավերի որոշ խախտումներ, բայց ներկայում պատճառ չենք տեսնում անտեսել բրիտանացիների խախտումները, որոնք ծովահենության մասնակից են»,- հավելել է Զարիֆը: