Թեղուտն այս պահին աշխատում է իր ամբողջ ծավալով, աշխատակիցները խնդիր չունեն. Լոռու մարզպետը՝ այսօր կազմակերպված ակցիայի մասին

Լուրեր

04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
Բոլորը

«Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունն այսօր երթ էր կազմակերպել, ակցիայի մասնակիցների խոսքով՝ հանուն մեր տարածաշրջանի ամենամեծ աշխատատեղի պահպանման:

Նախաձեռնության անդամները նշում են, որ փորձ է արվում արհեստականորեն խոչընդոտել «Թեղուտի» աշխատանքը և այն, ինչ ներկայացնում են միջազգային փորձագետները պոչամբարի վիճակի մասին, իրականությանը չի համապատասխանում։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ ապատեղեկատվություն է այն, թե «Թեղուտի» պոչամբարը ճաք չունի։

Նշենք, որ ավելի վաղ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ փորձ է արվում մարդկանց թյուրիմացության մեջ գցել՝ հանքի աշխատանքների դադարեցման և շրջակա համայնքների բնակչությանը անելանելի ծանր սոցիալական վիճակի մեջ գցելու փաստով:

Հիշեցնենք, որ 2018թ. ընկերությունը դադարեցրել է գործունեությունը պոչամբարի հետ կապ չունեցող պատճառով՝ երկու շաբաթով կանգնելով պլանային-վերանորոգման աշխատանքների (համաձայն գլխավոր տնօրենի 2018թ. հունվարի 12-ի հրամանի), իսկ 2018թ. հունվարի 30-ին աշխատողներին ծանուցել է աշխատանքային պայմանագրերը գործատուի նախաձեռնությամբ լուծելու մասին՝ միաժամանակ չսպասարկելով VTB բանկի՝ շուրջ 380 մլն դոլարի չափով վարկային պարտավորությունը:

«Թեղուտի վերաբացում» նախաձեռնության անդամներն այսօրվա ակցիայի ժամանակ հիշեցրեցին «Մեխանոբր Ինջինիրինգ» ընկերության կողմից 2018թ. իրականացված Թեղուտի պատվարի կայունության հետազոտության արդյունքների մասին, որոնք, ըստ նրանց, ցույց են տալիս, որ նույնիսկ պատվարի մարմնի ջրերի մակարդակը բնութագրող կորի՝ բարձր լինելու դեպքում ստատիկ վիճակում պոչամբարի պատվարին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ այսօրվա քայլերթին մասնակցում էին նաև Ալավեդու պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:

Ակցիայի վերաբերյալ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ չի հասկանում, թե ինչ պահանջով են երթ անցկացնում, քանի որ Թեղուտի աշխատակիցների հարցը լուծված է։

«Թեղուտն այս պահին աշխատում է իր ամբողջ ծավալով՝ 1.000 աշխատակցով։ Թեղուտի աշխատակիցները խնդիր չունեն այս պահին, նրանց խնդիրը լուծված է: Խնդիր ունենք Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ կապված, ինչի ուղղությամբ էլ մարզպետարանը քայլեր է ձեռնարկում: Մենք Թեղուտի ղեկավարությանն ենք ներկայացրել Ալավերդու պղնձաձուլարանի՝ աշխատանքից զրկված 50 անձանց ցուցակ, որպեսզի նրանց կարողանան Թեղուտում աշխատանքի ընդունել: Ալավերդու պղնձնաձուլարանում էլ այս պահին կա արտադրություն՝ մոտ 60 հոգանոց աշխատակազմով, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 120-ի»,- ասաց Լոռու մարզպետը։

Աղավնի Սուքիասյան