Հայաստանից ո՞ր երկրներ կարելի է մեկնել առանց վիզայի. ի՞նչ սկզբունքով է գործում վիզային ազատ ռեժիմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

199 երկրի անձնագրերն ուսումնասիրող Henley & Partners վարկանիշային աղյուսակում Հայաստանը 84-րդ հորիզոնականում է։ Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը իր դիրքերը զիջել է 4 հորիզոնականով։

Հայկական անձնագրով առանց մուտքի արտոնագրի հնարավոր է 60 երկիր այցելել։ Եվ չնայած նրան, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումը Հայաստանի վիզային քաղաքականության օրակարգային հարցերից է, այս պահին հայերից վիզա չպահանջող երկրների թվում դեռ չկան նրանց համար ամենացանկալի ուղղությունները՝ Եգիպտոսը, ԱՄՆ-ը, ԱՄԷ-ն, Եվրոպական երկրներից Ֆրանսիան, Գերմանիան, Չեխիան, Հունաստանը։ Առայժմ Հայաստանից առանց մուտքի արտոնագրի հնարավոր է այցելել եվրոպական երկրներից Ալբանիա, Բելառուս, Մոլդովա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Ուկրաինա, ասիական երկրներից՝ Բանգլադեշ, Ինդոնեզիա, Շրի Լանկա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, աֆրիկյան պետություններ, Հարավային Ամերիկայի երկրներից՝ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Էկվադոր, Ուրուգվայ, Հյուսիսային Ամերիկայում՝ Պանամա, ինչպես նաև Կարիբյան ավազանի,  Օվկիանիայի և Միջին Արևելքի մի քանի երկիր։

Անձնագրերի ուսումնասիրությամբ զբաղվող Henley & Partners-ի  կայքում Հայաստանի քաղաքացիներից վիզա չպահանջող երկրների ցանկն ամբողջությամբ ներկայացված է։ Շփոթություն չառաջացնելու նպատակով 1 աստղանիշով նշված են այն երկրները, որոնք վիզան պետք է ստանալ տվյալ երկիր ժամանելիս, 2 աստղանիշով՝ այն երկրները, որոնց դեպքում վիզայի ազատականացումը տարվա մեջ որոշակի ժամանակահատվածում է լինում։

Երկկողմ պայմանագրերի հիման վրա Հայաստանի քաղաքացիներից մուտքի արտոնագիր չպահանջող երկրներից ոչ բոլորը կարելի է այցելել միայն ավիատոնս գնելով։

Երկրներից շատերը, ինչպես օրինակ, Լիբանանը, Թուրքիան, Շրի Լանկան ու Հնդկաստանը, մուտքի արտոնագիր են տրամադրում տեղում՝ տվյալ երկիր ժամանելիս, կամ օնլայն՝ մինչև մեկնումը։

«Այդ 60 պետությունից  եթե մենք հանենք այն պետությունները, որոնց համար վիզա պետք չէ, կմնա մոտ 50 պետություն, որոնց վիզա իրականում պետք է։ Օրինակ՝ Սինգապուրն է այդ ցուցակի մեջ, նշված է, որ առանց  վիզա է, կարելի է գնալ, տեղում ստանալ։ Ճիշտ  ինֆորմացիա չէ, որովհետև Սինգապուրի միայն տրանզիտ վիզան  է, որ կարելի է  ստանալ տեղում կամ առանց վիզայի տրանզիտ գոտում գտնվել։ Եթե  մարդը որպես զբոսաշրջիկ գնում է Սինգապուր, պետք է նախօրոք վիզա ստանա։ Մի փոքր հեշտացված է այն առումով, որ դեսպանատուն չենք դիմում, դիմում ենք օնլայն, բայց նույն կարգն է․ հայտը լրացվում է, վճարումն արվում է, պետք է սպասել, ստանալ որոշում»,- նշեց վիզաների աջակցման կենտրոնի վիզաների գծով գլխավոր մասնագետ Անի Մինասյանը։

Եթե Սինգապուրի դեպքում պետք է այնտեղի միգրացիոն կենտրոնի պատասխանին սպասել, ապա, օրինակ,  Թուրքիայի դեպքում մուտքի արտոնագիր ստանալը խնդիր չի առաջացնում․ օնլայն հայտը լրացնելու և վճարումը կատարելու դեպքում այն տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում։

Վիզա չպահանջող 60 պետությունների շարքում են նաև աֆրիկյան պետությունները, ինչպես Մոզամբիկը, Նամիբիան, Ռուանդան, Մադագասկարը։ Դրանց դեպքում ևս միայն ավիատոմս գնելը ճանապարհ ընկնելու համար բավարար չէ։

«Այդ ցանկում շատ կան աֆրիկյան պետություններ, որոնց դեսպանատները մենք այստեղ չունենք, դրանց դեսպանատները Մոսկվայում են։  Նշված է, որ վիզան կարելի է ստանալ օդանավակայանում, երբ տեղ ենք հասնում։ Պարզ տեղեկատվություն չէ, քանի որ օդանավակայանում վիզան կարելի է ստանալ միայն այն տարբերակով, եթե այդ երկրի միգրացիոն կենտրոնն այն տրամադրել է, այսինքն՝ կա՛մ պետք է ունենալ հրավեր, կա՛մ գնալ  կազմակերպված  խմբով, իսկ Հայաստանից շատ  քիչ են խմբային տուրեր դեպի  աֆրիկյան պետություններ»,- ընդգծեց Անի Մինասյանը։

Մուտքի արտոնագիր չպահանջող երկրների տարածքում ՀՀ քաղաքացիների մնալու ժամկետները, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով, տարբեր են։ Օրինակ՝ Մոնտենեգրո Հայաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են մեկնել միայն զբոսաշրջային սեզոնին՝ ապրիլի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը: Տարվա մյուս ամիսներին մուտքի արտոնագիրը պարտադիր է։

«Դրանք բոլորը որոշվում են երկկողմ համաձայնագրով։ Ըստ երկկողմ համաձայնագրի՝ որոշվում է, թե դա լինում է 21 օր, 60 օր, 90, թե 180։ Ընդհանուր առմամբ՝ մաքսիմում ժամկետը 180-ն է»,- ասաց Աննա Նաղդալյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին Հայաստանի  վիզային քաղաքականության  ընդհանուր մոտեցման և  սկզբունքների  վերանայման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Աննա Նաղդալյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում առանց վիզայի ռեժիմ է սահմանվել Ալբանիայի և ՉԺՀ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի հետ:
«Մայիսին Չինաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան այցի ժամանակ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր, ըստ որի՝ երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար վերացվելու է վիզային ռեժիմը և այժմ այդ համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում։ Մոտակա ամիսներին պետք է գործընթացն ավարտվի ու Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ»,- նշեց ԱԳՆ խոսնակը։ Բանակցություններ են տարվում նաև ԱՄԷ-ի ու Էկվադորի հետ։
Ըստ նրա՝ ներկայումս իրականացվում է վիզաների դյուրացման մասին Դանիայի հետ համաձայնագրի վավերացման գործընթացը։ Վիզային ռեժիմի փոխադարձ վերացման շուրջ բանակցություններ են տարվում նաև ԱՄԷ-ի ու Էկվադորի հետ։

«Գործընթացը մշտապես կա  և Հայաստանի կողմից քայլեր են ձեռնարկվում, որպեսզի  հնարավորինս ապահովվի մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը և առանց մուտքի արտոնագրի պահանջի այցելությունները տարբեր երկրներ։ Դա մեզ համար սկզբունք է»,- նշեց խոսնակը։

Աննա Նաղդալյանը շեշտեց, որ   Հայաստանի վիզային քաղաքակության հիմքում անկյունաքարը Եվրամիության հետ վիզաների  ազատականացման երկխոսության մեկնարկն է։

«Մենք այս հարցում շեշտադրումը  մշտապես դնում ենք  մարդկանց միջև շփումների, ազատ տեղաշարժի վրա և այս հարցում Հայաստանը լիովին հետամուտ է լինելու օրակարգի  առաջ մղմանը։ Կարելի է ասել՝ մենք այս հարցում բավականին «ագրեսիվ» քաղաքականություն ենք վարելու, որպեսզի  լիովին հասնենք ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին»,- ընդգծեց ԱԳՆ խոսնակը։

Վիզաների հարցում հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար, Աննա Նաղդալյանի խոսքով, շուտով ԱԳՆ կայքում  հատուկ բաժին են գործարկելու, որը քաղաքացիներին թույլ կտա  ընտրել ցանկալի երկիրը, իրենց քաղաքացիությունը և տեսնել՝ արդյոք տվյալ երկիր մեկնելու համար մուտքի արտոնագիր ստանալու կարիք կա՞։

Ըստ նրա՝  ճանապարհորդելիս խնդիրների չբախվելու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել ոչ միայն հայկական կողմի, այլև տվյալ երկրի վիզային քաղաքականությունը, հարկ եղած դեպքում նախարարություն զանգահարել, ճանապարհ չընկնել՝ հիմնվելով  միայն բարեկամների կամ ընկերների փորձի վրա։

Ի դեպ,  անձնագրերի վարկանիշային աղյուսակի համաձայն՝ աշխարհում ամենաազդեցիկ անձնագիրը ճապոնականն է։ Դրանով կարելի է  առանց մուտքի արտոնագրի 189 երկիր այցելել։ Ճապոնիան այս տարի  առաջին հորիզանականը կիսում է Սինգապուրի հետ։ Երկրորդ հորիզոնականը կիսում են Հարավային Կորեան, Գերմանիան ու Ֆինլանդիան։

Հարևան Վրաստանը, նախորդ տարվա համեմատ՝ դիրքերը զիջել է 2 հորիզոնականով՝ հայտնվելով 52-րդ տեղում։ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի 113 երկիր այցելել:

Ադրբեջանը ևս նահանջել է՝ այս տարի հայտնվելով  78-րդ հորիզոնականում։ Արբեջանի քաղաքացիներն առանց վիզայի 66 երկիր կարող են մեկնել։

Մանրամանսերը՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան