«Սանիթեքը» կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկներ է ներկայացրել քաղաքապետարանին

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

«Սանիթեք» ընկերության տնօրինությունից տեղեկացնում են, որ ընկերությունը կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկներ է ներկայացրել քաղաքապետարանին:

«Այսօր տեղի ունեցած մամուլի  ասուլիսի ընթացքում «Սանիթեք» ընկերության տնօրենի կողմից ներկայացվեցին երկու առաջարկություններ` կարճաժամկետ և երկարաժամկետ, որոնք շահեկան կլինեն բոլոր կողմերի համար և կլուծեն ստեղծված իրավիճակը:

Որպես կարճաժամկետ լուծում՝  ընկերությունն առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ օգտագործելով քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ձեռք բերված աղբատար մեքենաները և աղբադույլերը: Ընկերությունը վստահ է, որ ջանքերի մեկտեղումն ու համատեղ աշխատանքը կբերեն այս իրադրության հանգուցալծուման:

Որպես երկարաժամկետ լուծում` ընկերությունը պատրաստակամություն է հայտնում անմիջապես իրականացնել նոր ներդրումներ` նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ`թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար և Երևանի քաղաքապետարանին ներկայացնել հորիզոնական մոնիթորինգի համակարգը և վերակառուցել առկա ֆինանսական պարտավորությունները:

Այս ամենը հնավոր կլինի կյանքի կոչել, եթե քաղաքապետարանն ապահովի անհրաժեշտ պայմանները: Դրանք են.

  1. Մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն և գործողությունների ծրագիր, այդ թվում`
  • Նուբարշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում;
  • թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականության ներդրում;
  • թափոնների հեռացման քաղաքականության վերահսկման կարողությունների ուժեղացում:
  1. Վերանայել պայմանագրերի արժեքը` ունենալով փորձագիտական եղրակացություն, որը կգնահատի «Սանիթեք»-ի կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը:
  2. Վերանայել պայմանագրերի պայմանները:
  3. Ետ վճարի մինչ այս իրականացված տուգանքները:

Երկուշաբթի օրը, որպես միջազգային արբիտրաժի գործընթացում առաջին քայլ, «Սանիթեք» ընկերությունը կսկսի նախարբիտրաժային նամակագրական շփումը ՀՀ կառավարության հետ` ասելով, որ ընկերությունը չի փակում որևիցե մի դուռ քաղաքապետարանի հետ բանակցությունները շարունակելու, որպեսզի հնարավոր լինի գտնել փոխադարձ ընդունելի լավագույն լուծում, որը կլինի լավագույնը բնակչության համար»,- ասված է հաղորդագրությունում: