Իշխանությունների ամենաուժեղ խաղաքարտը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, եթե նրանք ասպարեզում երևան, ոչ ոք չի գնա նրանց հետևից. Կարեն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

Պարոն Քոչարյան, հեղափոխությունից անցել է ավելի քան մեկ տարի, ինչպե՞ս այն կգնահատեք, հանրության ակնկալիքներն ու իշխանության գործողությունները որքանո՞վ էին համահունչ։

-Նոր իշխանությունները շատ դեպքերում իրենց խոստումների զոհն են դարձել։

-Օրինակներ։

-Օրինակները ես նկատի ունեմ հատկապես տնտեսական, առայժմ քաղաքական չեմ ուզում խոսել, որովհետև քաղաքական առումով, կարծեք թե, մեծ խնդիրներ չկան։ Ճիշտ է՝ հիմա ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիա է գնում՝ կստացվի՞, թե՞ չէ՝ դա այլ խնդիր է, բայց տնտեսական առումով, թեև կա բյուջեի եկամուտների աճ, բայց վիճակագրությունը միշտ մանիպուլյատիվ բնույթ  է կրում։ Ես չեմ ասում՝ չի հավաքվել, իհարկե հավաքվել է, շատ լավ են աշխատել ՊԵԿ ստորաբաժանումները, բայց զուտ տնտեսական զարգացման առումով, այսինքն՝ այն, ինչ սպասում են շատերը, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերություն, որն իր հետևից կբերի աշխատատեղերի ավելացում, մարդկանց կենսամակարդակի բարձրացում, ոչ միայն չկա, այլ չի էլ երևում։

-Բայց մի՞թե այդ 152 միլիարդը թույլ է տալիս Ձեր նշած հարցերը լուծել, որովհետև վարչապետն ասում է, որ այդ եկամուտների շնորհիվ իրենք սոցիալական մի շարք խնդիրներ են լուծել։

Սա այն թիվն է, որը ոչ թե տնտեսական աճի հաշվին է եղել, այլ ստվերից հանած գումարն է, որը շատ քիչ է, որովհետև հանեցին ստվերից՝ 25 տոկոսով աճեց, 30 տոկոսով, 50տոկոսով, բայց դա միանգամյա է, բա հաջո՞րդ տարի ինչ է լինելու։ Չկա այն ապագայի աճը, որը պետք է բերի արդյունաբերության զարգացմանը։

-Իսկ իշխանություններին դա չհաջողվեց անել օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառներով։

-Ես կարծում եմ, որ ավելի շատ սուբյեկտիվ պատճառով է։ Դա գալիս է այն մթնոլորտից, որը ստեղծվեց և գուցե օբյեկտիվորեն ստեղծվեց, բայց ստեղծողը սուբյեկտն էր՝ նոր իշխանությունը։ Օբյեկտիվ այն առումով, որ նոր իշխանությունները սկսեցին չվստահել ոչ մեկի, այդպես հնարավոր չէ աշխատել։ Չի կարելի այդքան կասկածամիտ լինել կադրերի նկատմամբ, մարդկանց նկատմամբ, այս ամենը ստեղծեց մի մթնոլորտ, որը կործանիչ է բիզնեսի, տնտեսության համար։

-ՀՀ երկրորդ նախագահը, օրինակ, ասում է, որ կառավարման այս որակով գործող իշխանությանը հեռացում է սպասվում, այս կանխատեսումն իրատեսական համարո՞ւմ եք, կարո՞ղ են ինչ-ինչ ուժեր համախմբվել ընդդեմ նոր իշխանության։

-Կարող են, բայց իմ համոզմամբ՝ դա չի կարող լինել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որովհետ այսօր նոր իշխանությունների ամենաուժեղ խաղաքարտը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, եթե նրանք ասպարեզում երևան, ոչ ոք չի գնա նրանց հետևից, այլ խնդիր է եթե այլ քաղաքական ուժեր կամ հին քաղաքական ուժեր թարմացված դեմքերով գան նոր գաղափարներով, հնարավոր է նրանց շուրջ համախմբվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան