Եզդի կանանց գերությունից ազատելու և եզդիների ցեղասպանության հեղինակներին պատժելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում․ Սաիդ Ավդալյան

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

Իրաքի Շանգալ նահանգի եզդիների ցեղասպանության հետևանքները շարունակվում են․ եզդի կանանց գերությունից ազատելու և այդ ցեղասպանության հեղինակներին պատժելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը՝ նշելով, որ այս ամենի արդյունքում այսօր կես միլիոնից ավելի եզդի փախստական կա ողջ աշխարհում։

Նրա խոսքով՝ ցեղասպանության հետևանքով եզդիները հայտնվել են հումանիտար աղետի առաջ, թեև ՄԱԿ-ի և գերտերությունների կողմից տրամադրվում է տարատեսակ օժանդակություն։

«Միջազգային կազմակերպությունների, գերտերությունների կողմից օգնություն է ուղարկվել եզդիներին, սակայն, քանի որ եզդիները չունեին համակարգող կազմակերպություններ, այդ օգնությունը համակարգելու և բաժանելու համար, այդ ամբողջ գումարը փոխանցվեց Հյուսիսային Քրդստանի իշխանությանը, որոնք էլ արևմուտքի երկրների աչքերին թոզ փչեցին, ու այդ գումարները յուրացրեցին։ Արդյունքում եզդիների համար չծախսվեց այդ օգնությունից ոչ մի լումա»,- ասաց  Ավդալյանը՝ հիշեցնելով ՄԱԿ-ի կողմից տրամադրված օգնություններից մեկը։

«ՄԱԿ-ի կողմից եզդիներին տրամադրվել են վրաններ, բայց՝ հինգ տարի առաջ: Դրանք  արդեն հնամաշ են, ոչ ջրակայուն, դյուրավառ են: Ցրտաշունչ ձմռան պայմաններում, այդ տնակներում ապրելով, մարդիկ լուրջ վտանգների առաջ են կանգնում: Եզդիներից շատերն են ցանկանում վերադառնալ իրենց հայրենիք՝ Շանգալ, սակայն այստեղ էլ խնդիրներ կան. Շանգալի ենթակառուցվածքները պայթեցվել են, տները քանդվել են»,- ասաց Ավդալյանը:

Վերջինս նաև նշեց, որ  եզդիների ցեղասպանության զոհերի կոնկրետ թիվ չեն կարող հայտնել, որովհետև ամեն օր հայտնաբերվում են եղբայրական գերեզմաններ, որտեղ կան մեծ թվով սպանված եզդիների մասունքներ:

«ՄԱԿ-ի փորձագիտական և հետազոտական խումբն իրականացնում է մասունքների հայտնաբերումը, դրանց նույնականացումը»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ իրականացվում է նաև մշակութային ցեղասպանություն և հինգ տարվա ընթացքում արձանագրվել է բազմաթիվ եզդիական սրբավայրերի, մշակութային արժեքների ոչնչացում հենց «Իսլամական պետության» զինյալների կողմից:

«Արդեն 60-ից ավելի եզդիական սրբավայրեր են պայթեցվել: Որոշները վերականգնվել են, սակայն չունեն նախկինի տեսքը: ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսական օգնություն է տրամադրել վնասված հուշարձաններն ինչ-որ ձևով վերականգնելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Շանգալի եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը:

Աղավնի Սուքիասյան