Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը տարանցիկ ուղի է դարձել Ռուսաստանի և Վրաստանի միջև 

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հուլիսի 8-ից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, Ռուսաստանի ու Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է: Այս իրավիճակում Հայաստանն ամենահարմար տարանցիկ ուղիներից մեկն է դարձել Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժվողների համար: Արդյունքում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ծանրաբեռնվածությունը մեծացել է:

Գյումրիում աշխատող միակ «Պոբեդա» ավիաընկերությունը, ուղևորահոսքի ավելացմամբ պայմանավորված, ավելացրել է չվերթների թիվը։ Այժմ Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ է իրականացվում։

««Շիրակ» օդանավակայանում չվերթեր իրականացնում է «Պոբեդա» ավիաընկերությունը՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով: Հուլիսի 10-ից սեպտեմբերի 11-ը շաբաթական 10 չվերթ կիրականացվի: Հուլիսի 10-ից մինչև այսօր՝ օգոստոսի 2-ը, իրականացվել է 35 չվերթ: Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին իրականացվում է 2-ական չվերթ, իսկ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ մեկ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հուլիսի ուղևորահոսքի տվյալներն ամփոփվելու են առաջիկա օրերին:

«Հուլիսի 10-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է  11.665 մարդ։ «Շիրակ» օդանավակայանն էլ հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և որևէ խնդիր չունի չվերթների սպասարկման հետ կապված»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ այժմ «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարական աշխատանքներ, կառուցվում է ժամանման սրահի նոր հատվածը: Ի դեպ՝ ապրիլի 5-ին Գյումրի կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև «Շիրակ» օդանավակայան, տեղում ծանոթացել ներդրումային ծրագրերին ու կատարվող աշխատանքներին:

Էմմա Չոբանյան