«Թող ընդդիմությունը խորհուրդ տա Քոչարյանին՝ որպես ընդդիմություն հանդես չգալ». Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին զվարճացրել է Ռոբերտ Քոչարյանի այն միտքը, որ առաջիկայում իշխանության հարցը որոշվելու է փողոցում՝ արտահերթ ընտրությունների միջոցով։

«Ինքը պարզապես ժամանակագրական առումով շփոթվել է, իրոք փողոցում լուծվել է, և այսօր Հայաստանն ունի լեգիտիմ ձևավորված իշխանություն»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տալիս, իշխանություն վերցնելու փոխարեն ,նախ մտածել դատարանում պաշտպանվելու մասին, որպեսզի հասարակությունն իմանա, թե ինքն ի՞նչ կապ ունի Մարտի 1-ի հետ։

«Ինքը հայտնի ստախոս է, ըստ էության՝ իր հարցազրույցը կառուցված է ենթադրությունների ու ստերի վրա: Այդպես էլ ինքն իրեն չզգաց մեր հասարակության մաս, և պատահական չէ, որ մի անգամ ասել է՝ այդպես էլ չի ընկալվել այստեղ՝ Հայաստանում»,- հիշում է պատգամավորը։

Ովքե՞ր պետք է օգնեն Ռոբերտ Քոչարյանին փողոցում։ Անդրանիկ Քոչարյանը, հանձին նրանց, տեսնում է հեղափոխության արդյունքում բոլոր մերժվածներին։

«Իրենք երբեք փողոցում չեն եղել, իրենք միանգամից հայտնվել են իշխանական վերնաշենքերում: Որպեսզի փողոցից գար, ինքը նախ պետք է փողոցի միջոցով ընտրվեր։ Ինքը չի ունեցել, չգիտի դա ինչ բան է։ Փողոց նշանակում է հասարակություն, իսկ հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրությունները երբեք իր կողմը չեն համախմբվելու»,- պարզաբանում է պարոն Քոչարյանը։

Իշխանական պատգամավորը ենթադրում է, թե որտեղից աջակցություն ստանալու հույս ունի նախկին նախագահը: Նրա օգնության հույսը Ռուսաստանն է, որի տնտեսության մեջ նախկին նախագահը ներդրումներ է արել. «Ռուսաստանի վրա, եթե հույսը դրել է, Ռուսաստանը բան չի, չի կարող՝ չնայած հաղորդումներ են պատրաստում, գումար են ծախսում»։

Պատգամավորը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես սուտ հույսերով կերակրում է իր կողմնակիցներին, լուսանցքում հայտնված գործիչներին։ Իշխանության ներկայացուցիչն ամպագոռգոռ է որակում երկրորդ նախագահի այն հայտարարությունը, որ առաջիկա աշնանն ընդդիմադիր ուժերը կհամախմբվեն և համակարգված պայքար կսկսեն իշխանությունների դեմ. «Հիմա կգա աշունը, կտեսնենք, որ դա չեղավ, հիմա պետք է ինքը հաջորդ հարցազրույցում բացատրի, թե ինչու դա չեղավ»:

Երեկ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական աշխուժությունը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի Կառավարությանը։ Անդրանիկ Քոչարյանն ինչ-որ տրամաբանություն տեսնում է նրա ասածներում:

«Բայց ոչ մեկը չի խնդրել, իշխանությունը չի խնդրել, որ Ռոբերտ Քոչարյանն առավոտից իրիկուն ինչ-որ տարբերակներով սկսի ինչ-որ քաղաքական հայտարարություններ անել։ Եթե այդ խնդիրն իրենց խանգարում է ընդդիմադիր ուժը լիարժեք տնօրինելուն, թող բարի լինեն՝ Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ տան, որ իր հարցազրույցներում որպես ընդդիմություն հանդես չգա, որովհետև ընդդիմությունն այսօր պառլամենտում իրոք «Լուսավոր Հայաստանն» է և «Բարգավաճ Հայաստանը»։ Թե Ռոբերտ Քոչարյանն ինչ ընդդիմություն է, ոչ մեկի համար բացատրելի չէ»,- եզրափակում է Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան