ԱՄՆ-ն վախենում է Զարիֆի բանակցելու արվեստից. Թեհրանն արձագանքել է Իրանի ԱԳ նախարարի դեմ պատժամիջոցներին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, անդրադառնալով երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ամերիկյան պատժամիջոցների ցանկում ներառելու որոշմանը, հայտարարել է, որ ամերիկացիները չափազանց վախենում են նրա տրամաբանությունից և բանակցություններ վարելու արվեստից: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

«Ամերիկյան առաջնորդների հակասականությունը նրանում է, որ նրանք բազմիցս Զարիֆին համարել են անպատասխանատու իրանական քաղաքականությունում, բայց ակնհայտ հիմարությամբ պատժամիջոցներ են սահմանել նրա դեմ: Ամերիկացիները վախենում են Զարիֆի տրամաբանությունից և բանակցություններ վարելու արվեստից»,- ընդգծել է նա:

Պատժամիջոցներին արձագանքել է նաև ինքը՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ շնորհակալություն հայտնելով իրեն սպառնալիք համարելու համար:

«ԱՄՆ-ն ինձ ներառել է պատժամիջոցների ցանկում՝ որպես ամբողջ աշխարհում Իրանի գլխավոր ներկայացուցչի: Պատժամիջոցները չեն ազդում ո՛չ ինձ, ո՛չ իմ ընտանիքի վրա, քանի որ ես ակտիվներ կամ շահեր չունեմ Իրանի սահմաններից հետո: Շնորհակալություն, որ ինձ այդքան մեծ սպառնալիք եք համարում ձեր նպատակներին»,- Twitter-ում գրել է Զարիֆը:

Նշենք, որ ԱՄՆ-ի գանձապետարանը, որն Իրանի դեմ տնտեսական պատերազմի մարմինն է դարձել, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ներառել է պատժամիջոցների ցուցակում: