Կառավարությունը լուծարում է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը. նոր գործազուրկներ կլինե՞ն

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Կառավարությունը լուծարում է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ կառավարությունում նման նախագիծ է շրջանառվում: ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը շարունակելու ոչ նպատակահարմարությամբ: Այս ՊՈԱԿ-ը լուծարելով՝ կառավարությունն ակնկալում է անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների որակի բարձրացում և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում: ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով: Նախագծում, սակայն, տեղեկություններ չկան՝ արդյոք ՊՈԱԿ-ի աշխատակիցները ապահովվելո՞ւ են ինչ-որ աշխատանքով, թե՝ ոչ: Կամ, եթե ՊՈԱԿ-ի գործառույթներն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը, արդյոք աշխատակիցները ևս տեղափոխվելո՞ւ են նախարարություն:

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.
1. բույսերի պաշտպանության ու կարանտինի, անասնաբուժության բնագավառներում պետական ծրագրերի իրականացումը,

2. բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ուսումնասիրության իրականացումը,

3. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների կարանտինային հիվանդությունների առաջացման դեպքում աշխատանքների իրականացումը,

4. գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման միջոցառումների իրականացումը,

5. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

6. անասնաբուժական ծառայության իրականացումը,

7. կենդանական ծագման հումքի և մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների իրականացումը, կարանտինի սահմանման ժամանակ բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման գործընթացների իրականացումը։

Նարեկ Կիրակոսյան