«Փողոցը նախորդ իշխանությունների խելքի բանը չէ». պատգամավորները՝ Քոչարյանի խոստացած փողոցային պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Խորհրդարանի մեր զրուցակիցները փողոցային պայքարով իշխանափոխության հույս ունեցող Ռոբերտ Քոչարյանի սպասումները համարում են տապալված։ Այդ սպասումների մասին երեկ երկրորդ նախագահը խոսել է լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։

«Ինչո՞վ են ուզում անեն։ Իրենց հնարավորությունը գիտենք, ամեն ինչ էլ ունեն, ամեն ինչ, իրենք որ կարողանան էլ, ժողովուրդ չի հավաքվի։ Հենա տեսնում ենք՝ ինչ պետք է անի, թեժ աշու՞ն են սպասում, թեժ աշուն չի լինելու»,- հայտարարում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Ռուբիկ Ստեփանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ եղել է Կոտայքի մարզի ոստիկանության պետը։ Երկրորդ նախագահի հետ իր անձնական հաշիվներն ունի:

«Մեկը ես եմ եղել զոհերից, 2008 թվականի Մարտի 1-ով ինձ կանչել են, անօրինական հանել են, ոստիկանության գնդապետ, երկար տարիներ փորձ ունեցող մարդ, երկար տարիներ Կոտայքի վարչության պետ եմ աշխատել, կանչել ասել են՝ ռապորտ գրեք, դիմում գրեք՝ ազատվեք։ Կանչեց և ասում է խաղեր ես տվել, ասի՝ ես խաղեր չեմ տալիս, ես ուղիղ եմ ասում՝ չեմ կրակի իմ ժողովրդի վրա, իմ ամբողջ գերդաստանը, բարեկամներին ձերբակալեցին, քեռուս տղային ձերբակալեցին»,-հիշում է ոստիկանության նախկին աշխատակիցը։

Նա Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ չի տալիս մտածել իշխանությունը վերադարձնելու մասին, առավել ևս՝ փողոցային ճանապարհով. «Էս ժողովուրդն էլ չի ների, սոված էլ կմնա, բայց իրենց չի թողնի գան»։

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անգամ Ռոբերտ Քոչարյանի փողոցային պայքարի հնարավորությունները գնահատում է զրոյական, որովհետև, ըստ նրա, անցյալին վերադարձ չի լինելու, Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ են։

«Փողոցը նախորդ իշխանությունների խելքի բանը չէ, փողոցում գործում է հայ պարզ մարդը, երիտասարդը, որն ավյունով լցված՝ նորի ձգտումների մեջ է։ Ոչ ոք այլևս չի ուզի տեսնել այն, ինչ տեսել է մեր սերունդը։ Մենք ի՞նչ ենք տեսել, տեսել ենք արդարության ձայնի խլացում, տեսել ենք Մարտի 1, տեսել ենք Հոկտեմբերի 27 և այսպես շարունակ, և որևէ մեկս ցանկություն չունենք վերադառնալ նախկին կենսակերպին»,- վստահեցնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը։

Պատգամավորը տեսնում է, որ գործող իշխանությունը կորցնում է իր վարկանիշը հապաղումների և այլ թերությունների պատճառով, բայց մարդիկ այնպիսի ժամանակներ են տեսել վերջին 20 տարվա ընթացքում, որ նույնը ցանկանալու համար պիտի զրկված լինեն բանականությունից. «Որևէ բանական էակ չի համաձայնվի, ունենալով այս քաղաքական ազատությունները՝ վերադառնալ նախկին ստրկատիրական ազատությունների մեջ»։

Իշխանական պատգամավոր Սոս Ավետիսյանը Ռոբերտ Քոչարյանի փողոցային պայքարին ծանոթ է և, ըստ նրա, հազիվ թե կարիք կա, որ այդ ճանապարհը Հայաստանում կրկնվի։

«Ամբաստանյալ Քոչարյանն իր պատմության ընթացքում, երբ կեղծված ընտրություններով եկավ իշխանության, մի անգամ է կարողացել Հայաստանի փողոցները լցնել, դա եղել է զինված ուժերով: Այլ պարագաներում նա որևէ հնարավորություն, հավակնություններ չի կարող ունենալ, ցավում եմ, որ հալյուցինոգեն բաներ են իր մոտ առաջանում»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը։

Պատգամավորը նկատում է, որ Ռոբերտ Քոչարյանը նոր Հայաստանի իրականության հետ որևէ աղերս չունի, նա կառավարման այլ որակների է սովոր, և երբ խոսում է ընդդիմադիր գործունեություն ծավալելու բարեբեր հողի մասին, այլ բան նկատի ունի. «Բարեբեր հողն ավտորիտար կառավարող մարդն ընկալում է՝ վայ, էս ինչ ազատություններ են տվել, բայց ինքը չի հասկանում, որ բոլոր ազատությունները սահմանափակվում են Սահմանադրությամբ և օրենքներով։ Այստեղ է, որ պարոն Քոչարյանը չի ընկալում, որովհետև իր ժամանակ մամուլը պետք է անպայման փակ լիներ, բերդերը լիքը, փողն էլ՝ իրենցը»։

Առայժմ Սոս Ավետիսյանը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ կտա իրեն ցանկալի լրատվամիջոցներից բացի՝ այլ լրատվամիջոցներ էլ կարդա, որպեսզի հասկանա, թե քաղաքականություն վերադառնալու ինչ հնարավորություններ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան