ՀՅԴ-ն քաղաքապետին դեղին քարտ է ցույց տալիս, խոսնակը հակադարձում է՝ ՀՅԴ-ն օֆֆսայդում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց  էին՝ քաղաքային իշխանություններին դեղին քարտ ցույց տալու։ Մայիսի 26-ին Ազատության հրապարակում ՀՅԴ հանրահավաքից հետո սա նոր իշխանությունների երկրորդ դեղին քարտն է, քաղաքապետի համար՝ առաջինը։ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արա Ռոստոմյանի խոսքով՝ սա նախազգուշական քայլ է։

«Մենք այսօր ուզում ենք Երևանի  քաղաքապետին հիշեցնել  իր տված խոստումները և լրջացման կոչ անել, որպեսզի հետայսու ձեռնամուխ լինի իր բարձրացրած խնդիրների լուծմանը»,- նշեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արա Ռոստոմյանը։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչներն առաջինը «մահվան վերելակների» խնդրին անդրադարձան։ Ըստ նրանց՝ տեղաշարժը դրական չէ, ավելին՝ տեղաշարժ չկա։

«Նախընտրական խոստումից հետո  բյուջեով  71%-ով կրճատվեց վերելակների վերանորոգման գումարը և ներկայացվում էր, որ ընդհանրապես այլ գումարներով, այլ միջոցներով պետք է փոխվեն վերելակները։ Եթե կա մեկ օրինակ, որ վերելակ է փոխվել, ապա սպասենք՝ երբ է մնացածը փոխվելու»,- ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչը։

Հայկ Մարությանին դեղին քարտ ցույց տվող ցուցարարների հետ քաղաքապետարանի մամուլի խոսնակը հանդիպեց։

Հակոբ Կարապետյանը ներկայացված փաստերը խեղաթյուրված համարեց և որոշեց հակափաստարկները տեղում ներկայացնել։

«Միանգամայն հակառակն է։ 2019 թվականի քաղաքային բյուջեով վերելակների նորոգման ու սպասարկման համար նախատեսվել է 129 մլն 779 հազար դրամ՝ 2018 թվականի 96 մլն 528 հազար դրամի փոխարեն»,- ընդգծեց քաղաքապետի խոսնակը։

Հակոբ Կարապետյանի խոսքով՝ ներկայացված գումարը գործող վերելակների սպասարկման համար է, մինչդեռ գործող շուրջ 5000 վերելակից 3500-ը ենթակա է փոփոխման։

«Այս խնդրի լուծման համար քաղաքապետարանն առաջարկել է համալիր ծրագիր՝ համատիրությունների և բազմաբնակարան շենքերի  բնակիչների հետ համատեղ այս հարցը լուծելու համար։ Նախընտրական խոստման ժամանակ ասվել է, որ այդ հարցը լուծվելու է  և այն լուծվելու է»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Երևանի քաղաքային իշխանությունների թերացումների շարքում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները նաև քաղաքի կանաչապատման հարցը նշեցին։ Արա Ռոստոմյանը Սարալանջիի կանաչապատման մասին խոսեց՝ ասելով, որ այնտեղ վերջերս հաճախակի բռնկվող հրդեհները քաղաքապետարանի անհեռատեսության հետևանքն են։

«Ծառատունկը կատարում են, բայց չեն հետևում։ Այսօր բարձրացրին հարց, թե ջրի խնդիր է։ Ջրի խնդիր է, թե ուրիշ բան, քաղաքային իշխանությունները պետք է նախապես հասկանային, թե ինչ խնդիրներ կառաջանան և եթե ոռոգման  համակարգը էնտեղ անցկացված չի, որքան էլ ծառատունկը կամակերպվի, մեկ է ՝ ծառերը չորանալու են»,- նշեց Արա Ռոստոմյանը։

ՀՅԴ ներկայացուցիչը  Հակոբ Կարապետյանի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունը հիշեցրեց․ «Եթե կհիշեք՝ մարտ ամսին  քաղաքապետարանի խոսնակը ներկայացրեց պատկերը, թե ինչպես է լինելու Սարալանջը  և դրան ձեռնամուխ եղան։ Էկրանով տեսանք՝ Սարալանջը կանաչապատված բավականին գեղեցիկ էր, բայց այսօրվա դրությամբ  ամբողջությամբ չորացած է և այրված»։

Հիշեցման հասցեատերը բավականին արագ արձագանքեց: «Ես ուզում եմ զեկուցել, որ կայացել է մրցույթ՝ այդ տարածքում ոռոգման համակարգ հիմնելու վերաբերյալ և ոռոգման համակարգը, կաթիլային ոռոգման ցանցը լինելուց հետո արդեն, բնականաբար, ծառատունկ կլինի և մյուս տարվանից սկսած այս հատվածում մենք կունենանք մեր նախատեսածը»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։

Հակոբ Կարապետյանը շեշտեց, որ քաղաքային իշխանությունն այս հարցում սկզբունքային է․ կանաչապատում կլինի այն հատվածներում, որտեղ  կլինի ոռոգման հնարավորություն։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արա Ռոստոմյանը նաև Հայկ Մարությանի՝ աղբահանությանը վերաբերող նախընտրական խոստումը հիշեց ու ընդգծեց․ «Չի՛ մաքրվել»։

«Այսօր տեսնում ենք, որ Երևանում աղբահանության վիճակն օր օրի վատանում է։ Երևանի մաքրության համար քաղաքապետարանի կողմից հավելյալ  2 մլրդ դրամ գումար հատկացվեց և  համայնքային հիմնարկ ստեղծվեց։ Հիմնարկի բացումից մեկ ամիս է անցել, սակայն դեռ ոչ մի փոփոխություն չի նկատվում»,- ասաց Արա Ռոտսոմյանը։

Հակոբ Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ աղբահանության խնդրի մասին երկար խոսել պետք չէ, այդ մասին քննարկումները պարբերական բնույթ են կրում։

Այնուամենանիվ, Կարապետյանը  ներկայացվող քննադատությունն ընդունեց․ «Ես ընդունում եմ, որ ցանկացած պարագայում դժգոհություններ կարող են լինել և, բնականաբար, քաղաքում խնդիրները բազմաթիվ են, բայց դրանք լուծվում են հստակ քայլերով և ընտրված ռազմավարությամբ»։

Արդեն իրականություն դարձած փոփոխություններից քաղաքապետի խոսնակը նշեց քաղաքաշինական ոլորտում թույլտվություն ստանալու խոչընդոտների բացակայությունը, քաղաքի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման բացառումը, թափառող կենդանիների հարցում նոր մոտեցումն ու աղբահանության հիմարկի ստեղծումը։

Հակոբ Կարապետյանը վստահեցրեց․ արված քայլերից շատերի արդյունքը հետագա ամիսներին ու տարիներին տեսանելի կլինի։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նելլի Մելքոնյան