Գումարը հաստատվել է 4000 հոգու համար, սակայն հաշվետու ժամանակաշրջանում փաստացի եղել է համարյա դրա կեսը․ փորձագետ

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարության 2019 թ. առաջին եռամսյակի և 2020 թ. պետական բյուջեի նախագծի արդյունքային ցուցանիշների վերլուծության տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ այդ ցուցանիշները սխալ են պլանավորված։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ տեղեկացնելով, որ 2019 թվականից անցել են ծրագրային բյուջետավորման:

Նրա փոխանցմամբ՝ երբ դիտարկում են այն երկրները, որոնք ևս անցել են ծրագրային բյուջետավորման, ինչպես օրինակ հարևան Վրաստանը, ապա տեսնում են՝ նրանց մոտ էլ հեշտությամբ չի մտել ծրագրային բյուջետավորման գաղափարախոսությունը. «Եթե տարիներով չի եղել, հեշտ չի լինի այն, ինչ ուզում ենք, որ իսկապես գաղափարախոսությամբ լինի»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը նշեց, որ դոնորները բավական մեծ գումարներ են տրամադրել, տարիներով ահռելի գումարներ են ծախսվել, որպեսզի ունենանք ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ ծրագրային բյուջե. «Բայց տեսնում ենք դասերը լավ չեն սերտվել»։

Տնտեսական ճգնաժամի պայմաններում, ըստ Հոկտանյանի, կարիք է առաջանում բյուջեի յուրաքանչյուր կոպեկը ճիշտ ծախսել։

«Մենք ևս ունենք այդ խնդիրը, ուստի մեզ համար կարևոր է ճիշտ պլանավորված և ծրագրավորված բյուջե ունենալը, երբ հստակ նպատակներ կդրվեն, խնդիրներ, գործողություններ և միջոցառումներ կսահմանվեն»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

Հանրային ֆինանսների քաղաքականության գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը ևս հաստատեց՝ եռամսյակի ծախսերը ցույց տվեցին, որ փորձ է արվել տեղավորվել ծրագրային բյուջետավորման սահմանված ձևաչափի մեջ, ինչը մեծ հաշվով չի ստացվել:

«Կան ցուցանիշներ ծրագրային միջոցառումներում, որտեղ հիմնականում արտահայտում են քանակական ցուցանիշներ, որոնք ամբողջովին չեն կարող նկարագրել տվյալ միջոցառումը: Բնականաբար առաջին եռամսյակային հաշվետվությունից երևում է, որ ցուցանիշներից բավական շեղված են, իսկ իրենց բացատրություններում երևում է, որ հնարավոր չէր եղել կանխատեսել դիմող մարդկանց քանակը»,- ասաց փորձագետը։ Ըստ նրա, ՔՀԿ-ներում, օրինակ, համաներում է եղել, երբ դատապարտյալների թիվը 4000 էր, մինչդեռ 2019 թվականի համար այդ թիվը պետք է քիչ լինել, քանի որ համաներմամբ նրանց թիվը բավական նվազել է. «Գումարը հաստատվել է 4000 հոգու համար, սակայն հաշվետու ժամանակաշրջանում փաստացի եղել է համարյա դրա կեսը։  Պետք է պլանավորվեր ավելի փոքր թիվ»:

Շողիկ Գալստյան