Նախկին իշխանություններն էլ չեն թաքցնում՝ իրենց հույսը Հրայր Թովմասյանն է ու ՍԴ-ն. «Իմ քայլի» պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանի հետ

– Պարո՛ն Պապոյան, երեկ հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նրա պաշտպանը պնդում է, որ այդ ամենն ուղիղ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշումների հետ։ Որպես իշխող թիմի անդամ՝ նման պնդումներին ինչպե՞ս կարձագանքեք:

– Բացառում եմ նոր Հայաստանում հին բարքերի առկայություն։ Իհարկե՝ հասկանալի է, որ Հայաստանում կան մարդիկ որոնք, այսպես ասած, ամեն ինչ իրենց արշինով և տրամաբանությամբ են հաշվարկում, բայց նոր Հայաստանում, ինչպես հայտարարել է վարչապետը, դատական գործընթացներին չեն միջամտելու, դատավորներին չեն զանգելու և, բնականաբար, որևէ կապ չունի Քոչարյանի հետ: Ավելին ասեմ՝ այս գործի նախապատմությունը փետրվարից է սկսվել։

– Բովանդակության մասին չէ խոսքը…

– Փետրվարին խոսք չկար այն մասին, որ այդ դատավորը Քոչարյանին ազատ արձակելու որոշում կկայացնի: Այսինքն՝ ասել, թե Քոչարյանի գործի հետ կապ ունի, իրականության հետ կապ չունի։ Քաղաքացին բողոք է ներկայացրել, իսկ իրավապահները պարտավոր էին ընթացք տալ։

– Բայց այն ժամանակ կարճվել էր գործը։

– Այո՛, բայց այժմ էլ իրավապահներն ասում են՝ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Ես պատճառ չունեմ մեր իրավապահներին չվստահելու։

– Ձեր գործընկերները մեր տաղավարում նշել են, որ ԱԺ նստաշրջանը հենց մեկնարկի, Սահմանադրական դատարանի և Հրայրն Թովմասյանի հարցը կդառնա քննարկման առարկա։ Ի՞նչ եք պատրաստվում անել, քննարկել ուղիներ, թե ինչպե՞ս է պետք հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին։

– Գիտեք՝ այստեղ խնդիրն ինչն է, մարդը, որը ՀՀԿ պատգամավոր է եղել, ՍԴ անդամ դառնալուց մեկ շաբաթ առաջ ձևական դիմում է գրել, որ սառեցնում է իր անդամակցությունը ՀՀԿ-ին։ Գուցե թղթի վրա ամեն ինչ նորմալ է, բայց ակնհայտ է, որ ՍԴ-ի անդամին ներկայացվող պահանջների մեջ սա շատ կարևոր նշանակություն պետք է ունենա։ Այսինքն՝ մարդը պետք է լինի անաչառ, վստահելի և, ըստ էության, Հրայր Թովմասյանն իր գործողություններով ապացուցում է, որ այդպիսին չէ։ Ի դեպ՝ նախկին իշխանություններն էլ չեն թաքցնում՝ իրենց հույսը Հրայր Թովմասյանն է ու Սահմանադրական դատարանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան