«Ես չեմ հանձնվել». Ռուբեն Արևշատյանը՝ թանգարանի տնօրենի մրցույթից հրաժարվելու պատճառների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ճարտապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Արևշատյանի հետ

– Պարո՛ն Արևշատյան, երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել եք, որ հրաժարվում եք մասնակցել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի մրցույթին, որին մասնակցելու համար նախորդ ուրբաթ արդեն փաստաթղթեր էիք ներկայացրել: Դուք մրցույթն էժանագին թատրոն եք կոչել: Ինչո՞ւ:

– Ես բացատրել էի՝ ինչու, որովհետև կային արդեն որոշակի նախանշաններ, որ այդ թատրոնը պետք է ծավալվի, և դա մեկ օրվա կամ մեկ շաբաթվա դիտարկում չէր: Պատմությունը սկսվել էր մոտավորապես երեք ամիս առաջ, երբ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Վահագն Վերմիշյանը, որի հետ մեր հարաբերություններն առաջին իսկ հանդիպումից մի քիչ թարս ձևով զարգացան: Առաջին հանդիպումն էր տնօրենի հետ, ես պատմեցի, թե ինչ ծրագրեր, ինչ ցուցահանդեսներ են նախապատրաստվում, և ոչ մի նորություն չէի ասում, որովհետև անցած տարի հուլիսին, երբ Կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ավետիք Էլոյանն ինձ հրավիրել էր զբաղեցնելու թանգարանի տնօրենի պաշտոնը, ես երկար ժամանակ մտածում էի՝ համաձայնե՞մ, թե՞ ոչ, որովհետև ես երկար տարիներ աշխատել եմ որպես անկախ հետազոտող տարբեր միջազգային թանգարանների հետ, որպես այդ թանգարանների խորհրդատու, բազմաթիվ նախագծեր եմ իրականացրել և, բնականաբար, հասկանում էի, որ դա ինձ համար լինելու է լուրջ սահմանափակում: Բայց ինձ թվում էր՝ հետհեղափոխական էյֆորիան էր, որ իրավիճակ է փոխվել, և ժամանակն է, որ մեր փորձը և ներուժը ներդնենք նոր իրավիճակի զարգացման մեջ:

– Դուք գրել եք, որ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը թանգարանի զարգացման Ձեր ծրագրին հակադրել է կոշտ թայֆայականությունը: Ուզում եմ իմանալ՝ նա իր ծրագի՞րն ուներ՝ ընդդեմ Ձեր ծրագրի, թե՞ խնդիրը միայն Ձեր մեջ է:

– Պարզապես առաջին իսկ հանդիպման ժամանակ սկսեց խոսել Սարհատ Պետրոսյանի մասին, որ նա իր առջև խոչընդոտներ է ստեղծում և այլն, և այլն: Հետո նույն երեկո մենք հոգեհանգստի էինք, և հոգեհանգստի սրահում այնպես էր ստացվել, որ իրար կողքի էինք նստել, և մարդն ինձ ասում է՝ գիտեմ, որ Սարհատը մտերիմ ընկերդ է, մի քիչ իրենից հեռավորության վրա պահիր քեզ, մենք մեծ խնդիրներ ունենք միասին լուծելու: Ես էլ ասացի՝ կներեք, նման հարցերով ինձ չդիմեք: Նաև խորհուրդ տվեցի՝ իրար հետ զրուցեք, հասկացեք, որովհետև նույն պետական ոլորտում կարևոր պաշտոն զբաղեցնող երկու մարդ եք, և աշխատում եք պետության օգտին: Ի պատասխան դրա՝ երեք-չորս օր հետո առավոտ շուտ ինձ մոտ հայտնվեց աուդիտ, որը երեք ամիս նստեց թանգարանում, բավականին անտակտ ձևով իրենց պահելով, պարալիզացնելով աշխատանքը: Եվ դա զուգադիպել էր այն ժամանակահատվածի հետ, երբ ես նախապատրաստում էի «Վաղվա քաղաք» ցուցադրությունը: Ստիպված եղա նույնիսկ ժամկետը տեղափոխել ցուցահանդեսի:

– Դուք ֆեյսբյուքյան հաշվետվության մեջ նաև ասում եք, որ տնօրենի պաշտոնի համար անցողիկ թեկնածուն Մարկ Գրիգորյանն է: Դուք հստակ տեղեկություն ունե՞ք այդ մասին:

– Ես կարող եմ անել որոշակի դատողություններ, բայց դրանք հիմնվում են այն բոլոր նշանների, զարգացումների վրա, որ տեղի էին ունենում զուգահեռաբար: Եթե հիշում եք, վերջին երեք ամիսներին զուգահեռ աղմուկ էր բարձրացել՝ Թամանյանի թանգարանի վերստեղծման հետ կապված, և Մարկ Գրիգորյանը գլխավոր դերակատարն էր՝ Գագիկ Թամանյանի հետ միասին, որոնք գնում էին Կառավարություն, տարբեր հաստատություններ՝ պահանջելով տարածք Թամանյանի թանգարանի համար: Երեք-չորս տարի առաջ, երբ Քաղաքաշինության նախարարություն էր՝ Նարեկ Սարգսյանի օրոք էր, Թամանյանի թանգարանն օպտիմալացվեց և դարձավ Ճարտարապետության ազգային թանգարանի մաս, այդ ժամանակ թանգարանի տնօրենը՝ Հայկ Թամանյանը, պարզապես հավաքեց ամբողջ արխիվը և տեղափոխեց տուն, որովհետև այն ձևակերպված չէր թանգարանում, այլ հանդիսանում էր ընտանիքի սեփականությունը: Այսօր Հայկը, որն իմ մանկության ընկերն է, եկել էր թանգարան՝ ինձ հյուր, և ասաց՝ եկա քեզ հայտնելու իմ զորակցությունը: Նա նաև բացատրեց, որ Թամանյանի թանգարանի հետ կապված ամբողջ պատմությունը մի հատ մեծ բլեֆ է, որովհետև արխիվը գտնվում է իր մոտ, իր հետ որևէ հարաբերություն չկա: Այսինքն՝ Թամանյանի ազգականներից մեկը ձևավորել է մի թիմ և պահանջում է շենք՝ չունենալով արխիվ:

– Հաստատապե՞ս եք որոշել, որ չեք մասնակցելու թանգարանի տնօրենի մրցույթին:

– Այո՛:

– Ինչո՞ւ եք այդքան շուտ հանձնվել:

– Ես չեմ հանձնվել: Բացարձակապես չեմ ուզում, որ դա դիտարկվի որպես զիջողականություն: Դա ընդհանուր իրավիճակի հետ կապված իմ, այսպես ասած, բողոքի արտահայտությունն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան