Սեյրան Օհանյանը, Վիգեն Սարգսյանը չեն կարող մեզ խորհուրդներ տալ, մենք պետք է նրանց հարցեր տանք. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ-ն՝
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձնման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

– Պարո՛ն Քոչարյան, արդեն երկու ամիս է, ինչ գործում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Կարևոր ի՞նչ ձեռքբերում ունենք այս ընթացքում, քանի որ հանձնաժողովը գրեթե ամեն օր նիստեր է անցկացնում:

– Կարևոր ձեռքբերումն այն է, որ հանձնաժողովը երկու ամսվա ընթացքում առաջին փուլից անցավ երկրորդ փուլին, իսկ սեպտեմբերին կանցնի աշխատանքների երրորդ փուլին: Առաջին փուլը փաստահավաք գործունեությունն էր, որտեղից մենք պետք է մեզ հետաքրքրող փաստաթղթերը ստանայինք, երկրորդ փուլում լսելու ենք մարդկանց, իսկ երրորդ փուլում եզրակացություն ենք կազմելու, որով հանգելու ենք մեր աշխատանքի ավարտական մասին:

– Տեղյակ եմ, որ երեկ կարևոր որոշում եք ընդունել հանձնաժողովում, որի համաձայն՝ խորհրդատուի կարգավիճակով որոշ զինվորականներ ընդգրկվելու են հանձնաժողովի աշխատանքներում: Հեռուստադիտողների համար նշեմ, որ խոսքը պաշտպանության նախկին նախարարներ Նորատ Տեր-Գրիգորյանցի, Վաղարշակ Հարությունյանի, Հայաստանի զինված ուժերի հրետանու հիմնադիր Վլադիմիր Հայրապետյանի և այլ անձանց մասին է: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, հանձնաժողովն ի՞նչ խնդրի առջև էր կանգնել, որ լրացուցիչ ուժերի կարիք առաջացավ, և նրանց ներգրավվածության արդյունքում ի՞նչ որակ ենք ունենալու:

– Հանձնաժողովի անդամները հանձնարարել են ինձ, որ խորհրդակցություններ սկսեմ հեղինակավոր զինվորականների հետ, որպեսզի նրանք մեր աշխատանքներին մասնակցեն խորհրդատուի կարգավիճակով: Խորհրդատվության կարիք հանձնաժողովն արդեն զգում է, դա էր պատճառը, որ մեզ մոտ առկա փաստաթղթերի պրոֆեսիոնալ, շատ բարձր մակարդակի գնահատականների առումով հանձնաժողովը պետք է խորհրդատվություն ստանար շատ բարձրակարգ զինվորականներից, ովքեր եղել են մեր բանակի ձևավորման ակունքներում: Այդ զինվորականները Ձեր նշած երեքը չեն լինի, կլինեն ավելի շատ:

– Պարո՛ն Քոչարյան, նշված անձանց ընդգրկում եք հանձնաժողովի աշխատանքներում քաղաքական շահարկումներից խուսափելու համա՞ր, քանի որ արտախորհրդարանական ուժերն ընդգրկված չեն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում և հետո կարող են վիճարկել հանձնաժողովի ներկայացրած արդյունքները:

– Դա արվում է անկաշկանդ առաջ գնալու համար, արվում է խիստ մասնագիտական բարձր որակ ապահովելու համար: Հանձնաժողովն այսպես թե այնպես չի կարևորում քաղաքական ճնշումները: Շատ կարևոր է, որ հիմնական ուղղությունների մասով ունենանք բարձրակարգ խորհրդատվություն՝ ինչպիսին են բանակի օպերատիվ կառավարման խնդիրները, ինչպիսին է եղել հետախուզական խնդիրների մակարդակը 2016-ին, արդյո՞ք պահպանվել են հիմնարար փաստաթղթի պահանջները, որը հաստատված է եղել գլխավոր շտաբի կողմից:

– Ինչո՞ւ նույն խորհրդատուի կամ փորձագետի կարգավիճակով հանձնաժողովում չեք ընդգրկում նախկին նախարարների կամ անձանց, ովքեր նախկին իշխանության օրոք են ռազմական ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցրել: Օրինակ՝ նախկին պաշտպանության նախարարներ Սերյան Օհանյանը, Վիգեն Սարգսյանը, Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը… Նրանք որևէ հարցով չէի՞ն կարող օգտակար լինել:

– Որովհետև մենք նրանց հարցեր ունենք ուղղելու՝ ապրիլյան պատերազմի ժամանակ նրանց կառավարման հետ կապված: Բնականաբար, նրանք չեն կարող մեզ խորհուրդներ տալ, մենք պետք է նրանց հարցեր տանք: Այս պահին մենք ընտրել ենք հինգ-վեց խորհրդատուների և արդեն սկսել ենք կոնսուլտացիաներն այդ մարդկանց հետ: Հանձնաժողովն այս պահին ունի հաստատված ցանկ, հրավիրյալները կիմանան, երբ մենք իրենց կհրավիրենք հանձնաժողով: Ցանկը հաստատված է և բավական մեծ է, որն իր մեջ ներառում է ոչ միայն Հայաստանի Զինված ուժերի, այլ նաև ՊԲ-ի շատ զինվորական ծառայողներ, անկախ նրանից՝ ծառայում են, թե զորացրվելու են:

– Պարոն Քոչարյան, այս հանձնաժողովի անդամներից շատերին մեղադրում են զինվորական պարտադիր ծառայություն չանցնելու և միաժամանակ ապրիլյանի   խնդրով զբաղվելու համար:  Մասնավորապես, նման հայտարություն արել էր նախկին նախարար Սերյան Օհանյանը, ով, ի դեպ, հենց պատերազմի ժամանակ էր պաշտոնավարում: Այս հայտարարությունը ինչպես եք մեկնաբանում և արդյո՞ք նշյալ անձանց խորհրդատուի կարգավիճակով ընդգրկում եք հանձնաժողով այդ հանգամանքով պայմանավորված:

– Դուք տալիս եք մի հարց, որի պատասխանը բազմիցս հնչեցրել եմ: Հանձնաժողովի անդամներն Ազգային ժողովի պատգամավորներ են, այստեղ ծառայած լինել-չլիները որևէ նշանակություն չունի, էլ չեմ ասում, որ հանձնաժողովի անդամների զգալի մասը ծառայած են: Նրանք ունեն քաղաքական բարձր լեգիտիմության աստիճան, ծառայած չլինելու խնդիրը մենք բազմաթիվ գործիքակազմ ունենք, որոնցով կլուծենք: Մանագիտական առումով հեչ պարտադիր չէ, որ պատգամավորը խոշոր զինվորական մասնագետ լինի: Տեսեք, թե մենք ինչպիսի մասնագետներ ենք հրավիրում և մեր հարցերն ուղղված ենք քաղաքական շեշտադրումով՝ ռազմական ուսումնասիրությունների դաշտն ապահովելու համար:

– Մամուլը գրել էր, որ ՊՆ-ից ներկայացուցիչ է հուլիսի 26-ին հրավիրվել հանձնաժողով: Ինչու՞ չի հրապարակվում հանձնաժողով ներկայացած անձանց անունները և արդյո՞ք նա արժեքավոր տեղեկատվություն փոխանցեց: Եվ ընդհանրապես, հանձնաժողով հրավիրված անձանց տեղեկությունները որևէ պահի հրապարակվելու՞ են:

– Ասեմ, որ մեր հանձնաժողովի նիստերը, որոնք վերաբերվում են հստակ մարդկանց լսելուն տեսագրվում և ձայնագրվում են: Հանրությունը ճիշտ պահին, ճիշտ չափաբաժնով կստանա համապատասխան տեղեկատվությունը, երբ որ հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի:

– Հասարակությանը հետաքրքրում է, թե ե՞րբ հանձնաժողովն իրավիճակը փոփոխող տեղեկություն կհրապարակի: Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները հայտարարում են, որ պատերազմը պայմանավորվածությունների արդյունք է եղել: Սա, թերևս, ամենակարևոր հարցն է, որին հաջորդում են զինվորներին կրակելու հրաման չտալը, զենքերում փամփուշտներ, իսկ տեխնիկայում վառելիք չլինելու տեղեկությունները: Այս հարցերի պատասխանը ե՞րբ կստանանք:

– Հանձնաժողովի աշխատանքների ավարտին կստանաք այդ բոլոր հարցերի պատասխանները: Բնականաբար, հանձնաժողովը ստեղծվել է հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանը գտնելու համար, անպայման հարցերի պատասխանը կստանաք, չկասկածեք:

– Նաև 2016-ին մամուլը գրեց, որ այդ ժամանակ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը երեկոյան բիլիարդանոցում Կարեն Ճշմարիտյանի հետ բիլիարդ է խաղացել, երբ նրան հետախուզական տվյալ են զեկուցել ադրբեջանցիների կուտակումների մասին: Ըստ մամուլի հրապարակումների՝ թեև նրան զեկուցել են մի քանի անգամ, նա չի թողել խաղը: Այս տեղեկությունների վերաբերյալ ինչ-որ ասելիք ունե՞ք կամ հետամուտ լինելո՞ւ եք:

– Հանձնաժողովը շատ ավելի կարևոր հարցերի պատասխան է փորձում տալ հասարակությանը, Դուք փորձում եք ճշտել՝ գլխավոր շտաբի պետը բիլիարդ խաղացել է, թե՞ ոչ: Դրանք շատ կենցաղային հարցեր են: Հանձնաժողովն իր կարևորագույն խնդիրների բացահայտումներն անելուց, բնականաբար, կենցաղային հարցեր էլ կբացահայտի, բայց դա չի այսօր մեզ հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է՝ Գլխավոր շտաբի պետն ի՞նչ որոշումներ է կայացրել, դրանք ճի՞շտ, թե՞ սխալ որոշումներ են եղել: Բնականաբար, թիվ մեկ զինվորական պատասխանատուն Գլխավոր շտաբն է՝ իր պետով, զորքերով: Նախարարն էլ ունի պատասխանատվություն այդ իրավիճակի կառավարման համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան