Ադրբեջանցի փորձագետը ՄիԳ-29-ի կործանման համար անուղղակիորեն ՌԴ-ին է մեղադրել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Միանգամայն հավանական է, որ վեց օր առաջ անհետացած Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ՄիԳ-29 օդանավը կործանվել է Ռուսաստանի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերից մեկի կիրառման արդյունքում: Minval.az-ին այս մասին ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ, պահեստի փոխգնդապետ Ուզեիր Ջաֆարովը՝ որպես օրինակ ներկայացնելով «Կրասուխա-4» և «Լեեր-3» համակարգերը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ Սիրիայում կիրառված այս համակարգերը կարող են հաճախությունների խափանումներ առաջացնել: Ջաֆարովը նշել է, որ ՆԱՏՕ-ի գեներալները բազմիցս դժգոհություն են հայտնել, որ դրանք խափանումներ են առաջացրել Դաշինքի օդանավերում:

««Կրասուխա-4» համալիրի գործողության հեռահարությունը գնահատվում է 150-300 կմ, սակայն ասում են՝ այն կրկնակի ավելացել է՝ հասնելով 600 կմ-ի: Բացի այդ՝ Ռուսաստանը չի թաքցնում, որ նման համակարգեր է օգտագործում: Նույն Սիրիայում այդ համակարգերը խափանել են միջազգային կոալիցիայի ուժերի առջև դրված խնդիրների կատարումը»,- ասել է փորձագետը:

Ջաֆարովը նշել է, որ կտրականապես դեմ է, որպեսզի կործանված ՄիԳ-29-ի «սև արկղը» ռուսական կողմին ուղարկվի՝ գաղտնազերծման:

«Ռուսաստանը շահագրգիռ կողմ է: Նույնիսկ 2008, 2010, 2011 թվականներից հետո, երբ մեր ՌՕՈՒ-ի թռչող սարքերը կործանվեցին, մինչ օրս մեզ ուսումնասիրության արդյունքներ չեն ներկայացրել: Չնայած պարտավոր էին:  Հարկավոր է հասնել նրան, որ «սև արկղի» գաղտնազերծումը կատարվի այնպիսի երկրում, որին մենք վստահում ենք: Ռուսաստանը երբեք Ադրբեջանի հանդեպ անկեղծ չի եղել: Չի կարելի ՄիԳ-29-ի «սև արկղը» Մոսկվա ուղարկել»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:

Նշենք, որ հուլիսի 24-ին ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանված ՄիԳ-29-ը գտնելու համար Բաքուն օգնություն է խնդրել Անկարայից: Երկրի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Թուրքիայից մասնագետներն առաջիկայում կժամանեն Ադրբեջան: