Ում-ում, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ամբաստանյալ Քոչարյանը չի կարող վախեցնել փողոցային պայքարով. «Իմ քայլի» պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանի հետ

– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր տված հարցազրույցում ասել է, որ իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Նաև պնդել է, որ կառավարման այս որակով այս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի։ Ի՞նչ կասեք։

– Գնահատում եմ այն, որ Քոչարյանը կարողացել է ճիշտ գնահատել իրավիճակը և հասկացել է, որ քաղաքական ասպարեզում անելիք չունի և քաղաքական ճանապարհով որևէ բանի չի հասնի, ուստի որոշել է գնալ փողոցային պայքարի։ Եթե որևէ մեկն այս երկրում փողոցային պայքարի փորձ ունի, ապ դա մենք ենք։ Այդ փորձը ձևավորվել է հենց ամբաստանյալ Քոչարյանի կողմից իշխանության ուզուրպացման դեմ պայքարի ընթացքում, հետևաբար՝ կարող են փորձել, քանի որ Հայաստանում ժողովրդավարություն է տիրում մեկ տարուց ավելի, պաշտպանված է խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, խոսքի ազատության իրավունքը, քանի որ ամբաստանյալ Քոչարյանը կարողանում է շատ ազատ արտահայտվել, իր բոլոր մեսիջները տեղ հասցնել այն դեպքում, երբ նրա իշխանավարման տարիներին ընդդիմախոսները ոչ միայն հնարավորություն չունեին, այլ նաև այդ հնարավորությունից օգտվելու՝ անգամ փորձերի ժամանակ խիստ ծանր և բիրտ ուժի միջոցով հակահարված էին ստանում։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանին շարունակել օգտվել իր խոսքի ազատության իրավունքից, իսկ եթե ցանկանում է փողոցային պայքար վարել, նաև իր՝ հավաքների խաղաղ, առանց զենքի ազատության իրավունքից:

– Իշխանությունը որևէ մտավախություն չունի՞:

– Իշխանությունը որևէ մտավախություն չունի, վայելում է ժողովրդի լայն զանգվածների վստահությունը։ Իշխանության հասել ենք ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով, ստացել ենք ընտրողների ավելի քան 70 տոկոսի աջակցությունը։ Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանին, ապա ես պետք է նշեմ, որ անցած տարի, երբ հարյուր հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, ոչ միայն Սերժ Սարգսյանի դեմ էին դուրս եկել, այլ նաև ամբողջ համակարգի, որի հիմնասյունն է եղել նաև Քոչարյանը: Ուստի այս պարագայում նա որևէ շանս չունի։

– Խոսելով նախկին իշխանությունների գործունեությունից՝ քաղհասարակության ներկայացուցիչները պահանջում են, որ ձեր թիմը քաղաքական գնահատական տա մինչ թավշյա հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում, իրենց ձևակերպմամբ՝ պետության զավթմանը։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է: 

– Մեր խմբակցության առանձին պատգամավորներ իրենց հարցազրույցներում հաճախ անդրադառնում են այդ հարցին՝ նշելով, որ այո՛, տեղի է ունեցել պետության զավթում: Ես հասկանում եմ, որ հասարակական կազմակերպություններն ակնկալում են ոչ թե առանձին պատգամավորների խոսքը, այլ Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի։ Հենց այս հարցում է, որ մենք պետք է հասկանանք՝ ունե՞նք կոնսենսուս մյուս խմբակցությունների հետ։ Քաղաքական գնահատական տալու մասին քննարկումներ պարբերաբար ունենում ենք, ընդ որում՝ դրանք շատ ավելի վաղ են սկսել: Քննարկումների արդյունքում որոշում կկայացնենք և այդ մասին կտեղեկացնենք։ Իմ անձնական կարծիքն է, որ քաղաքական գնահատական պետք է տալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան