Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանի հետ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան գործի կդնի իր S-400-ները

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիան կարող է գործի դնել S-400 զենիթահրթիռային համալիրները՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Ադրբեջանական Minval.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը:

«Բնականաբար, այդ համակարգերը մեզ օգնության կգան: Բայց եկեք պարզաբանենք. մենք էլ S-300-ներ ունենք, որոնք թուրքական S-400-ներից ոչնչով վատ չեն, դրանց տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Երկրի ամբողջ երկինքը պաշտպանված է, քանի որ մենք ոչ միայն S-300-ներ ունենք, այլև իսրայելական և բելառուսական սպառազինություն, ռուսական այլ համակարգեր: Մենք հավատում ենք, որ երբ ռազմական գործողությունները վերսկսվեն, թուրքական կողմն ուս-ուսի կկանգնի Ադրբեջանի կողքին»,- ասել է Աբիլովը:

Հարցին՝ նշված համալիրներն արդյո՞ք ավելի ուժեղ են Հայաստանի սպառազինությունում առկա «Իսկանդեր»-ներից, ադրբեջանցի փորձագետը պատասխանել է. ««Իսկանդեր»-ը օպերատիվ տակտիկական հրթիռ է, որը, ի դեպ, այնքան էլ վտանգավոր չէ, որքան փորձում են այն ներկայացնել: Այն ատոմային սպառազինություն չէ, որպեսզի Ադրբեջանի կեսը ոչնչացնելու ունակ մահացու զենք ներկայացնենք»: