ՊՆ-ից՝ ԵԿՄ-ին․ Կառավարությունը 70 մլն արժեքով գույք նվիրաբերեց եռասերունդ ուսումնամարզական ճամբարին

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկով Երկրապահ կամավորականների միությանը անհատույց գույք նվիրաբերվեց՝ ժամանակավոր օգտագործման իրավունքով։

 Նվիրաբերվող գույքը 70 մլն 310 հազար դրամ արժեքով խոհանոցային ու անկողնային պարագաներ են։

Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ զինված ուժերի անձնակազմի կերակրման կազմակերպումն իրականացվում է ՀՀ կառավարության 2015 թ.-ի որոշմամբ հաստատված չափաքանակների շրջանակում, որով նախատեսված չէ ԵԿՄ եռասերունդ ուսումնամարզական ճամբարի անձնակազմին ապահովել պարենային միջոցներով՝ պետական բյուջեի հաշվին: Միաժամանակ, ԵԿՄ եռասերունդ ուսումնամարզական ճամբարի անձնակազմին սննդամթերքով, սպասքով, գույքով, տեխնիկական և տնտեսական միջոցներով ապահովելու համար ՀՀ ՊՆ ծախսային ծրագրերով պլանավորում չի իրականացվել:

ԵԿՄ վարչության անդամների, ինչպես նաև եռասերունդ ուսումնամարզական ճամբարներում ներգրավված անձնակազմի համար իրային ապահովման սահմանված չափաքանակներ նույնպես չկան, այդ պատճառով ԵԿՄ եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպմանը աջակցելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության որոշմամբ կթույլատրվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը նվիրաբերել այդ կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը։

Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչությունը 2019-ի ապրիլի 7-ին ԵԿՄ վարչության նիստ հրավիրվեց և վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրեց Սասուն Միքայելյանին։

 

Աղավնի Սուքիասյան