Կառավարությունը 405 միլիոն դրամ հատկացրեց Ջրային կոմիտեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Հայաստանի Ջրային կոմիտեին 2019 թվականի պետական բյուջեից հատկացվեց 405 մլն 709 հազար դրամ՝  կոմիտեի և «Վեոլիա ջուր» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, մի շարք ջրամատակարարման համակարգեր վերանորոգելու համար։

Ըստ գործադիրի ընդունած որոշման նախագծի՝ ջրամատակարարման համակարգերը կառուցվել են նախորդ դարի 70-80 ական թվականներին, գտնվում են քայքայված վիճակում, վթարները հնարավոր չէ վերացնել, և բնակիչներին պատշաճ ջրամատակարարում ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի, համաձայն վերը նշված վարձակալության պայմանագրի, իրականացնել կապիտալ բնույթի հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսվող նոր, փոքր քլորակայանների կառուցումով և լոկալ՝ այլընտրանքային էլեկտրաէներգիայի սնուցման ապահովմամբ, հնարավոր կլինի մոնտաժել նորմատիվային պահանջներով խմելու ջրի քլորացման սարքավորումներ։

Ջրամատակարարման 10 օբյեկտների գծով կապիտալ աշխատանքների գումարը, ըստ դրական փորձագիտական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 655,536.4 հազար դրամ: Շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների գումարը կազմում է 642,192.9 հազար դրամ, որի նկատմամբ հաշվարկված տեխնիկական հսկողության համար՝ 10,002.0 հազար դրամ, հեղինակային հսկողության համար՝ 3,341.5 հազար դրամ: Շինարարության և կապիտալ աշխատանքների համար կայացած մրցույթի ընթացքում մասնակիցների կողմից առաջարկված գների արդյունքում 642,192.9 հազար դրամ գումարը նվազել է՝ կազմելով 437,366.4 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան