Եվրոպական ներդրումային բանկն այս տարի Թուրքիային վարկեր չի տրամադրի

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրոպական ներդրումային բանկը մինչև տարեվերջ Թուրքիայի պետական կառույցներին նոր վարկեր չի տրամադրի: Այդ ընթացքում կվերանայվի Թուրքիայի հետ հարաբերություններում բանկի որդեգրած մարտավարությունը. փոխանցում է ermenihaber.-ը:

Սա մի մասն է կազմում Կիպրոս կղզու հարակից ջրերում հորատման ապօրինի աշխատանքներ կատարելու պատճառով Եվրամիության կողմից Թուրքիայի դեմ հայտարարված պատժամիոջոցների:

«Որպես Եվրամիության բանկ՝ Եվրոպական ներդրումային բանկը կհետևի Եվրահանձնաժողովի խորհրդին և տարվա մնացած ժամանակահատվածում կսահմանափակի նոր պարտքեր տրամադրելու գործարքների հաստատման համար տնօրենների խորհրդին ներկայացնելու գործընթացները», -ասված է բանկի խոսնակի հայտարարությունում:

Եվրոպական ներդրումային բանկը Թուրքիային ամենից շատ վարկեր տրամադրող օտարերկրյա կազմակերպությունն է: Վերջին երեք տարում բանկի կողմից Թուրքիային տարեկան 0.4-ից 2.2 մլրդ եվրոյի սահմաններում ֆինանսավորում է տրամադրվել: Սակայն 2019-ից բանկը Թուրքիայում որևէ ներդրում չի արել: