Կարսում ձերբակալվել է Հայաստանի սահմանը ապօրինի հատած տղայի հայրը

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Թուրքական լրատվական կայքերը հայտնում են, որ հուլիսի 24-ին վաղ առավոտյան Կարս նահանգում իրականացված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության նախկին և ներկայիս գործիչներ. գրում է ermenihaber-ը:

Թվով 12 ձերբակալվածների մեջ է նաև 2018 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի սահմանը ապօրինի հատած Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը։

Որպես «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության Աքյաքա շրջանի նախկին նախագահ ներկայացված Մուսթաֆա Օզմենը ձերբակալվել է ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով։

Կարսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են նաև «HDP» կուսակցության Կարսի նահանգային վարչության նախկին նախագահ Իդրիս Աղբաբան, Մարդու իրավունքների կազմակերպության (İHD) Կարսի գրասենյակի ղեկավար Գյուլդանե Քըլըչը, HDP ղեկավարներից Նուրիյե Էրքմենը, Թուղբա Յաղըշլըն, Օքթայ Թյուլը, HDP-ից Կարսի քաղաքապետարանի  ավագանու անդամ Մունեվվեր Սուբաշըն։

Ընդհանուր առմամբ Թուրքիայում վերջին ժամանակաշրջանում մեծ թափ են ստացել HDP-ական գործիչների դեմ իրականացվող հետապնդումները։ Նրանք բոլորն էլ հիմնականում մեղադրվում են ահաբեկչական խմբավորմանն աջակցելու կամ անդամակցելու մեջ։

Հիշեցնենք, որ Մուսթաֆա Օզմենի որդին՝ Ումութ Ալի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին ապօրինի հատել էլ Հայաստան-Թուրքիա սահմանը և բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։ Շուրջ 64 օր կալանավորի կարգավիճակում Հայաստանում մնալուց հետո Ումութ Ալի Օզմենն ազատ էր արձակվել և վերադարձել Թուրքիա։ Հայաստանում եղած ժամանակամիջոցում  նրան այցելել էր նաև հայրը՝ Մուսթաֆա Օզմենը։