Խաբարովսկում վրանային ճամբարում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 4-ի

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում լեռնադահուկային հանգստավայրում տեղակայված վրանային ճամբարում հրդեհի հետևանքով զոհերի թիվը 4-ի է հասել։ Բոլոր զոհերը երեխաներ են՝ 3 աղջիկ և 1 տղա: Այս մասին տեղեկանում ենք «Վեդոմոստի»-ից:

Աղջիկներից մեկը տեղում է մահացել, մյուս երեքը՝ ավելի ուշ՝ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բացի այդ՝ 12 տուժած կա՝ 5 մեծահասակ և 7 երեխա:

Նշվում է, որ հրդեհի պահին ճամբարում 7-15 տարեկան 189 երեխա է եղել:

Ճամբարի ղեկավար Մաքսիմ Կուզնեցովը ձերբակալվել է։ Նրանից բացի՝ ձերբակալվել է նաև «Էքստրիմ Սերվիս» ԲԲԸ տնօրեն Վիտալի Բուրլակովը։ Վրանային ճամբարը վերջինի ընկերության սեփականությունն էր։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ քննադատել է Խաբարովսկի ղեկավարին, որը հայտարարել է, թե վրանային ճամբարի գոյության մասին ոչ ոք տեղյակ չի եղել։

«Իսկ ո՞վ է պարտավոր իմանալ։ Սա ի՞նչ հայտարարություն է։ Եթե ոչ ոք այդ մասին չգիտեր, նշանակում է՝ նրանք վատ են կատարում իրենց պարտականությունները։ Իսկ եթե գիտեին, ինչո՞ւ են թույլատրել»,- ընդգծել է ՌԴ վարչապետը։

Դմիտրի Մեդվեդևը ՌԴ Կրթության և գիտության նախարարությանը, ինչպես նաև փոխվարչապետ Յուրի Տրուտնյովին հանձնարարել է հայտնաբերել Խաբարովսկում տեղի ունեցած ողբերգության պատճառները։

Նշվում է, որ վրանային ճամբարը մասնավոր է եղել, իսկ ստուգող հանձնաժողովներն այն բացելու թույլտվություն են տվել:

ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ ճամբարի տարածքում 26 վրան է եղել, որից 20-ն ամբողջությամբ այրվել է:

Նելլի Մելքոնյան