ՌԴ-ն արգելել է Վրաստանից 19 տոննա դեղձի ու նեկտարինի ներկրումը
Տնտեսություն
22.07.2019 | 21:42Ռուսաստանը արգելել է Վրաստանից 19 տոննա դեղձի ու նեկտարինի ներկրումը։ Այս մասին ИА REGNUM-ի հետ զրույցում հայտնել են ՌԴ-ի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից (Ռոսսելխոզնադզոր). գրում է aliq.ge-ն:
Նշվում է, որ ներկրված մրգերում հայտնաբերվել են միջատներ, որոնք կարող էին ապրանքի 90 տոկոսը փչացնել:
«Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն փչացած ապրանքի ներկրումը երկիր արգելված է: Բացի այդ, ապրանքը ներկրողը վարչական պատասխանատվության կենթարկվի»,- նշված է հայտարարությունում: