Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ
Տնտեսություն
22.07.2019 | 16:32ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«Նախարար Խաչատրյանը գինեգործների և կոնյակագործների հետ հանդիպման ընթացքում դիտարկել է որոշ երկրների շուկաներ թիրախավորելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով գործող առևտրային կարգավորումները և հետաքրքրությունը։
Հանդիպման արդյունքում պայմանավարվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջարկները կամբողջացվեն և գրավոր կփոխանցվեն նախարարությանը»,- ասված է հաղորդագրությունում: