Շամոնին որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ. Արմեն Սարգսյան

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել  մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ:

«Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ:

«Ընդամենը օրեր առաջ լուր ստացա, որ Շամոնիի քաղաքապետարանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ ստեղծել Դիլիջանի հետ: Առաջին քայլն, իհարկե, արվեց, երբ աշխարհում հայտնի համաժողովը՝ «Մտքերի գագաթնաժողով»-ը, որն ամեն տարի անցկացվում է Շամոնիում, հիմա ունի իր քույր համաժողովը, որն ամեն տարի անցկացվելու է Դիլիջանում: Համաժողովի հիմնադիրները համաձայնեցին բրդենդը տալ մեզ և համագործակցել մեզ հետ: Գագաթնաժողովն ամեն տարի Շամոնիում աշնանն է լինելու, իսկ մենք որոշեցինք Հայաստանում անել գարնան վերջին կամ ամռան սկզբին,-ասել է նախագահը՝ ավելացնելով. -Հիմա ավելի լավ լուր ունեմ ձեզ հաղորդելու՝ քաղաքային խորհուրդը որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ: Շամոնին հետաքրքիր քաղաք է, դասական օրինակ, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ»:

Նա նշել է, որ Շամոնին, լինելով Դիլիջանից փոքր, ունենալով ընդամենը 10 հազար բնակչություն, տարեկան 5 մլն զբոսաշրջիիկ է ընդունում՝ սկսած դահուկային սպորտից մինչև մշակութային ու համաժողովային այցելություններ: «Այն գրեթե նույնքան գեղեցիկ է, որքան Դիլիջանը: Քաղաքը հետաքրքիր է, քանի որ գտնվում է 1000-4000 մ բարձրության վրա: Հին քաղաք է, Դիլիջանի նման: Կա առաջարկություն, որ Դիլիջանի ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցելեն Շամոնի և քննարկեն համագործակցության ուղղությունները: Այնպես որ, շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում և ծրագիրը փոխանցում եմ ձեզ: Սրանից հետո էլ կշարունակեմ աջակցել ձեզ: Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կծառայի և՛ մարզին, և՛ քաղաքին, և՛ Հայաստանին: Եթե փոքրիկ Շամոնին կարող է 5 մլն զբոսաշրջիկ ընդունել, ինչո՞ւ Դիլիջանը չի կարող գոնե 1 մլն ընդունել»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին նման նախաձեռնության համար: «Շնորհակալություն այս նվերի համար, քանի որ մենք դիրքավորում ենք Դիլիջանը որպես ինտելեկտուալ, որակյալ կյանքի և զբոսաշրջության քաղաք, որտեղ հիմնական թեմաները պետք է լինեն կրթությունը, մշակույթը, գիտությունը, նորարարությունը: Այն, ինչ ասացիք, կարծում եմ, քույր քաղաքների զարգացման տեսանկյունից շատ կարևոր հանգրվան կլինի Դիլիջանի համար: Սա նաև շատ լավ նորություն է մեր բնակիչների համար»,-ասել է մարզպետը:

Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշել է, որ Դիլիջանը քույր քաղաքների ձևաչափով համագործակցության մեծ փորձ ունի: «Մենք ունենք նմանատիպ փորձ մի քանի քաղաքների հետ, բայց նման ձևով, որ երկրի նախագահն իր միջնորդությամբ իրականացնի, չի եղել, ինչն ավելի է պարտավորեցնում մեզ՝ ավելի լուրջ մոտենալ և հասնել լուրջ արդյունքների»,-ասել է քաղաքապետը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է մարզային և քաղաքային իշխանությունների քայլերը, որոնք ուղղված են Դիլիջանի՝ որպես մշակութային և զբոսաշրջային քաղաքի նախկին համբավը վերականգնելուն: «Դիլիջանը միշտ եղել է հին, գեղեցիկ, ավանդույթներ ունեցող քաղաք, որը, փոքր լինելով, ունեցել է քաղաքային մշակույթ: Կարծում եմ՝ բոլորիս համար շատ էական է մարզի և քաղաքների զարգացման հստակ տեսլականի ու ռազմավարության ձևակերպումը, հակառակ դեպքում նույնիսկ լավագույն գաղափարները կարող են հաջողության չբերել, ձախողել, եթե դա կազմակերպված չանենք, ըստ որոշակի ծրագրի՝ հստակ իմանալով, թե ուր ենք գնում»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ Դիլիջանը մշակութային, ինտելեկտուալ, զբոսաշրջային քաղաք պետք է լինի: «Ուրախ կլինեմ, եթե իմ ներդրումն էլ բերեմ այդ տեսլականի, ծրագրի ձևավորմանն ու իրականացմանը»,-ընդգծել է նախագահը:

Նա վստահություն է հայտնել, որ Շամոնի քաղաքի հետ համագործակցությունը արդյունավետ կլինի: Ֆրանսիական կողմն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հյուրընկալել հայ գործընկերների պատվիրակությանը: «Ես քաջալերում եմ, որ դա անեք հնարավորինս շուտ, որպեսզի այս համագործակցությունը շատ արագ միս և արյուն ստանա»,-ավելացրել է նախագահ Սարգսյանը:

Նա նշել է, որ մոտ ժամանակներս կրկին նախատեսում է այցելել մարզ: «Ինձ համար սա մեծ հաճույք է, քանի որ ես կրկին հայտնաբերում եմ Հայաստանն ինձ համար: Հայաստանի տարբեր շրջաններ այցելություններն ինձ հսկայական եռանդ ու դրական լիցքեր են տալիս: Եվ ուզում եմ հորդորել մեր բոլոր հայրենակիցներին անելու նույնը՝ ավելի լավ ճանաչել մեր հայրենիքը»,- ասված է հաղորդագրույթունում: