Գլխավոր դատախազությունը 10 մլն դրամի ոսկեզօծ կրծքանշան է գնել

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

2018 թվականին ՀՀ դատախազության աշխատողի օրվա առիթով Գլխավոր դատախազությունը 10 միլիոն դրամի կրծքանշան է ձեռք բերել: Ընդհանուր առմամբ գնվել է 500 կրծքանշան, յուրաքանչյուրի համար վճարվել է 20 հազար դրամ:

Կրծքանշանները Գլխավոր դատախազությանը 2018 թվականին մատակարարել է Երևանի ոսկերչական գործարանը՝ «Գոմոն» բաց բաժնետիրական ընկերությունը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է բաց աղբյուրներից:

«ՀՀ դատախազության 100 ամյակ» անվանական կրծքանշանի տեխնիկական բնութագրի բաժնից Factor.am-ը տեղեկանում է, որ այն բաղկացած է երեք շերտից՝ գալարապտույտ պսակից, ՀՀ դատախազության խորհրդանիշից և ՀՀ զինանշանից:  Գալարապտույտ պսակը ոսկեպատված է բարձր հարգի ոսկով:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս թանկարժեք գնումը Գլխավոր դատախազությունը կատարել էր թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկ ամիս անց:

Այս տարի արդեն՝  2019 թվականի հուլիսի 1-ին, Գլխավոր դատախազությունը մասնագիտական տոնը նախորդ տարվա  համեմատ համեստ է տոնել: Մասնավորապես, գերատեսչությունը ձեռք է բերել 18 կրծքանշան, որոնցից յուրաքանչյուրի համար վճարել է 7785 դրամ, իսկ ընդհանուր գումարը կազմել է 140 հազար դրամ: Այս տարի կրծքանշանները ևս մատակարարել է Երևանի ոսկերչական գործարանը՝ «Գոմոն» բաց բաժնետիրական ընկերությունը:

2019 թվականի միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 885 հազար դրամ: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցում են Գլխավոր դատախազությունից: Մենք նաև հետաքրքրվել էինք, թե  որ կազմակերպությունն է ծառայությունը մատուցել, ինչի մասին, սակայն,  Դատախազությունը տեղեկություն չի տրամադրել:

Նարեկ Կիրակոսյան