«Իրենց օրենքից վեր դասող մարդկանց ժամանակն անցել է». Պյոտր Սվիտալսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.11.2026 | 00:51
Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» հաղթել է՝ ստանալով ձայների 85%-ը․ Աննա Գրիգորյան
30.11.2026 | 00:34
Սինդարովը չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում հաղթեց Գուկեշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.11.2026 | 00:29
«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի Կառավարության ամենակարևոր ձեռքբերումներից մեկն անպատժելիության մթնոլորտի վերացումն է։  Որոշ մարդիկ  անցյալում կարծել են, որ օրենքից վեր են, սակայն այդ ժամանակն արդեն անցել է։ Կարծում եմ՝  Հայաստանի քաղաքացիների համար սա կարևոր է։ Այս մասին այսօր Հայաստան-ԵՄ հարաբերություններին  և ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելության ամփոփմանը նվիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Այն, ինչ անցյալ  տարի Հայաստանում տեղի ունեցավ, կարևոր երևույթ է, որի թողած ժառանգությունը պետք է պաշտպանել»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարությանն ուղղված քայլերից կարևորագույնը նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ Խորհրդարանական ընտրություններն են։

«Ժողովրդավարությունը միայն ընտրությունները  չեն, բայց լավ ընտրություններն առաջին քայլն են։  Հայաստանը, վստահ եմ, վերջին ընտրություններով ժողովրդավարության զարգացման աննախադեպ մակարդակ է  ապահովել։ Ամեն ինչ սկսվում է ընտրություններից և այդ առաջին քայլը դուք հաջողությամբ անցել եք, ինչի համար կարող եք հպարտանալ»,- ընդգծեց Սվիտալսկին։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ԵՄ դեսպանը նշեց, որ  Հայաստանն այդ հարցում հստակ դիրքորոշում  ու քաղաքական կամք է ցուցաբերել։

«Ամուր քաղաքական կամքն անհրաժեշտ պայման է, առանց որի կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ։ Այն պետք է պահպանել ինստիտուցիոնալ կառույցներում, օրենքերի և հանրության վերաբերմունքի միջոցով»,- հավելեց Սվիտալսկին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Մելքոնյան